Քննարկումների նոր ձևաչափ. Ռուսաստանը տարանջատում է քաղաքական ու մարդասիրական խնդիրները
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ռուսաստանի նախաձեռնությամբ, երեկ Հայաստանից պատվիրակություն է մեկնել ՌԴ՝ մարդասիրական, մշակութային, կրոնական խնդիրների բարձրաձայնման հետ կապված:
Հայաստանի պատվիրակության մեջ ընդգրկված են հիմնականում ռուսական հանրության կողմից ընկալված մարդիկ: Պատվիրակության կազմում են՝ Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարինա Մխիթարյանը և անվանի կինռեժիսոր Հարություն Խաչատրյանը:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների հանդիպումներն անցել են բարեհաջող և արդյունավետ, մասնավորապես մեր պատվիրակությունը կարողացել է տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում կարևորել մշակութային պահպանության արդիական խնդրները, պատմական ժառանգության ճշգրիտ պահպանման ու փոխանցման հնարավոր տարբերակները, գերիների առողջական վիճակի մասին ճշգրիտ տեղեկատվության ստանալու ձևաչափը:
Տեղեկացնենք նաև, որ Հայաստանի բանանգնացները մի քանի առանցքային հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, որտեղ կարևորել են հումանիտարական խնդիրների հրատապ լուծումը և մարդասաիրական արժեքների տարանջատումը քաղաքական հարցերից: Հավելենք, որ հանդիպումների ժամանակ քննարկվել է նաեւ գերիների վերադարձի հարցը:
Նշենք, որ նմատաիպ ձևաչափերը դիվանագիտական ոլորտում խիստ կարևոր է, քանի որ կա հավանակնություն, որ ՀՀ կառավարության գործադրած ջանքերի հետ մեկտեղ հնարավոր է շոշափելի արդյունքներ ակնկալել և կարճ ժամանակահատվածում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)