Լիլիթ Մակունցի՝ դեսպան նշանակվելուց հետո որևէ կազմակերպության հետ պայմանագիր չի կնքվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելուց ի վեր՝ ՀՀ դեսպանությունը ԱՄՆ լոբբիստական որևէ կազմակերպության հետ պայմանագիր չի կնքել: Տեղեկացանք, որ Նահանգներում մեր դեսպանության և ամերիկյան լոբբիստական կազմակերպություններից մեկի պայմանագրի ժամկետն ավարտվել է այս տարվա մարտին, ինչից հետո նորը չի կնքվել:
Մեզ հասած տեղեկություններում՝ դեռևս օգոստոսին դեսպան նշանակված նախկին պատգամավորն ամերկկյան տարբեր կառույցների, գերատեսչությունների ու մարդկանց հետ հանդիպումներ սկսել է ունենալ նշանակումից մեկ ամիս անց միայն՝ տեսակցելով Կոնգրեսի՝ հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի անդամներին: Այնինչ, ԱՄՆ-ում հավատարմագրված ցանկացած դեսպանի համար միշտ էլ առաջնային եղել ոչ միայն հայկական հարցերով զբաղվող կոնգրեսականների, այլ նաև այն կոնգերսականների ու Վաշինգտոնում հավատարմագրված այլ պետությունների դեսպանների հետ աշխատել, հանդիպել, որոնք անգամ չեզոք կամ փոքր-ինչ հակա տրամադրություններ ունեն Ադրբեջանի ու Թուրքիայի մասով:
Պաշտոնավարումից մինչ օրս սակայն Մակունցն այլ երկրի դեսպանի հետ չի հանդիպել (համեյանդեպս՝ նման տեղեկության չենք հանդիպել): Այս ժամանակահատվածում նա հանդիպումներ չի ունեցել նաև ազդեցիկ կրոկանական կազմակերպությունների ու եկեղեցիների հետ, ինչպիսիք են, օրինակ, Ավետարանական ու Կաթոլիկ եկեղեցին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)