Զգո՞ւմ եք չէ, թե ինչ տիեզերական մակարդակի է հասել այս պերսոնաժի լկտիությունը. Արման Աբովյան
Ես միայն մի բան չեմ հասկանում, թուրքը և ադրբեջանցին էլ ի՞նչ պետք է անի, որ մենք ի վերջո հասկանանք, թե ու՞ր է մեզ տանում այս իշխանությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին պատգամավոր Արման Աբովյանը:
«Բոլոր ադրբեջանասեր, թրքամետ, ապազգային, շինծու «խաղաղության դարաշրջանի» մասին երազողներին+ադրբեջանական էժան պոմիդոր և սալյարկա անհամբեր սպասողներին + թուրքերի հետ համատեղ «տնտեսական» դրախտի մասին երազողներին+«ղարաբաղցի֊հայաստանցի» բացասական առումով Ազգը պառակտողներին+արնախում, բարբարոս, մարդասպան Թուրքիայի հետ «մերձեցման մասին երազողներին+խուժան, ֆաշիստական, հակահայկական Ադրբեջանի հետ լպրծուն սիլի-բիլի անողներին+Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների արյունը թուրքերին վաճառողներին...
մի խոսքով բոլոր նրանց, ովքեր որքան ուժ ունեն տանում են Հայաստանը, Արցախը և հայությանը դեպի նոր պատերազմի և գաղթի՝ ՄԵԾ բարևներ է ուղարկում իրենց կողմից շատ սիրված, հայասպան, միջազգային հանցագործ Իլհամ Ալիևը։
Եվ մինչ Հայասատնի ղեկավարությունը՛ դեմքի լուրջ արտահայտությամբ փորձում է հիմնավորել ,թե ինչու Հայաստանը պետք է հրաժարվի բոլոր պետական և ազգային շահերից և վերջնականապես ոչնչացվի ՛ «կիրթ» ռազմական հանցագործ Ալիեւը , իր բաշիբոզուկների կողմից օկուպացված Արցախի ինքնիշխան տարածքներից ձեզ «աչքալուսանք է» տալիս և բառացի ասում է ձեզ հետևյալը։
(կներեք ժողովուրդ ջան, որ այս ֆաշիստ անասունի խոսքերը ստիպված եմ մեջբերել)֊
֊Հայերը այդպես էլ չկարողացան ստեղծել պետություն,ամբողջ աշխարհը հեգնում է իրենց:
Հայերը ունակ չեն ստեղծել պետություն և դատապարտված են ապրել ավելի մեծ պետությունների կազմում։
Իսկ եթե Հայաստանը փորձի վտանգել Ադրբեջանին (այլ կերպ ասած, եթե հայերը մի օր որոշեն, որ չեն ցանկանում դառնալ ադրբեջանական մարդասպանների հնազանդ «փայ») ապա Ադրբեջանը կրկին հայերին կգցի այն օրը, որի մեջ իրենք գտվում էին՝ Արցախյան երկրորդ պատերազմից հետո։
Հայերը անմիջապես կզգան ինչպես է երկաթյա բռունցքը ջարդում իրենց գլուխը։ մեջբերումը ավարտվեց։
Զգում եք չէ՞, թե ինչ տիեզերական մակարդակի է հասել այս պերսոնաժի լկտիությունը։
...
Ես միայն մի բան չեմ հասկանում, թուրքը և ադրբեջանցին էլ ի՞նչ պետք է անի, որ մենք ի վերջո հասկանանք, թե ու՞ր է մեզ տանում այս իշխանությունը։
Զուտ մասնագիտորեն հետաքրքիր է»,- գրել է նա։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր