ԱՄՆ բանակն ավարտում է պատվաստանյութի վաղ կլինիկական փորձարկումները բոլոր առկա կորոնավիրուսային տարբերակների դեմ
ԱՄՆ բանակն ավարտում է պատվաստանյութի վաղ կլինիկական փորձարկումները բոլոր գոյություն ունեցող կորոնավիրուսային տարբերակների դեմ։
SpFN (Spike Ferritin Nanoparticle) պատվաստանյութը խոստումնալից արդյունքներ է ցույց տվել պրիմատների վրա փորձարկումներում, ընդ որում մարդկանց վրա առաջին փորձարկումները սպասվում են այս ամիս։ Այս մասին ասվում է Ուոլթեր Ռիդի անվան ԱՄՆ բանակի հետազոտական ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ:
Պատվաստանյութը կարող է նաեւ օգնել պաշտպանվել այլ կորոնավիրուսներից, բացի COVID-19-ից, ինչը կարող է հույս տալ ապագա համաճարակների համար:
Պատվաստանյութը մշակվել է նոր հարթակում, որը կոչվում է ինքնահավաքվող սպիտակուցային նանոմասնիկներ:
Ըստ Defense One-ի՝ ի տարբերություն ներկայումս առկա պատվաստանյութերի մեծամասնության, որոնք օգտագործում են mՌՆԹ՝ իմունային համակարգը խթանելու համար, այս պատվաստանյութը կաշխատի՝ ներարկելով մոլեկուլ, որը մի փոքր նման է ֆուտբոլի գնդակին:
SpFN-ը պաշտպանում է պրիմատներին COVID-19-ի հարուցած հիվանդություններից՝ ասվում է Science Translational Medicine ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ։
Երկու չափաբաժինները, որոնք տրվել են 28 օրվա տարբերությամբ, նաեւ ուժեղ իմունային պատասխան են առաջացրել ալֆա, բետա, գամմա եւ դելտա տարբերակների նկատմամբ: Ակնկալվում է, որ SpFN-ի ավելի վաղ մարդկանց վրա կլինիկական փորձարկման արդյունքները, որը կոչվում է Փուլ 1, կհրապարակվեն այս ամիս:


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...