Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում 2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազություն Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում «էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհին Չեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետների Սթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ Huawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները Հնչող արձան․ «100 վայրկյան» «Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակում Կառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքները Վարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը

Հայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազությունՓաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում«էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՍուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհինՉեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետներիՍթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարներըՀնչող արձան․ «100 վայրկյան»«Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակումԿառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքներըՎարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումըՎահե Հովհաննիսյանը և Լեա Գուտիերեսը քննարկել են ԱԶԲ գործող ծրագրերը ՀՀ-ումՁերբակալվածները մեղադրվում են «հակառակորդի օգտին» լրտեսություն իրականացնելու մեջԱրգենտինան ջախջախեց Զամբիային, Բրազիլիան և Պորտուգալիան ևս հաղթանակներ տոնեցինՀայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի EYBL մրցաշարի Թելավիի փուլինԿայանված բեռնատարներից մարտկոցներ են գողացել «Գիշերային թմբուկներ» ներկայացումը՝ նվիրված Կիմ Արզումանյանի 100-ամյակինՇախմատի հավակնորդների մրցաշարԿարծես խրամատներում լինեինքՊարզապես չեմ կարող լինել և՛ մեկ թիմի սեփականատեր, և՛ մյուսի նախագահ Ռուս խորհրդարանականների Վաշինգտոն կատարած այցը կարևոր էր. ՌյաբկովԱռաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՈր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանն ու Պուտինը կքննարկեն տրանսպորտային և լոգիստիկ հարցեր. ՊեսկովԱրմեն Գրիգորյանը մասնակցել է անվտանգային քաղաքականությանը նվիրված քննարկմանըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿՌուսական նավթի տարանցման լիցենզիան երկարաձգվել էԱՄՆ դատարանը դադարեցրել է Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի շինարարությունը. BBCԵրևանի քաղաքապետարանն ուսումնասիրություն է կատարում թիվ 94 մսուր-մանկապարտեզումԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿԼիբանանի զինվորականները դուրս են գալիս որոշ սահմանային քաղաքներիցԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԻրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող. ABC NewsՆերառական կրթությունը՝ որպես հավասար հնարավորությունների հարթակ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում միջոցառում անցկացվեցԴավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել էԻրաքը սկսել է նավթ արտահանել Սիրիայի Ալ Վալիդ սահմանային անցակետովԲարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով ապրիլի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը մեկնարկել է. ԱՍՀՆՏղամարդն իր կնոջը հասցրել է ինքնասպանությանՄարդկությունը տասնամյակների դադարից հետո վերադառնում է ԼուսինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 30-ից 31-ըԱլեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդուհու կոչմանըԿիպրոսում շարունակվում է 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարըԻնդոնեզիան կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն անցկացնել իր երեք խաղաղապահների մահվան գործովԲաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվելԻրանում լրտեսության կասկածանքով ձերբակալել են չորս պետական ծառայողի. TasnimԱյսօր թռչունների միջազգային օրն էՎիրավորված իսրայելցիների ընդհանուր թիվը հասել է 6286-ի
Հայաստան

«Ուզում եմ հարց տալ․ առհասարակ Ալեն Սիմոնյան երևույթի՝ խորհրդարանի ղեկավար լինելը հարի՞ր է որևէ ազգության». Սոֆյա Հովսեփյան

Դեկտեմբերի 22-ին Երևան քաղաքի ավագանին արտահերթ նիստ անցկացրեց և անվստահություն հայտնեց արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, և փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին ընտրեցին քաղաքապետ։

168.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադառնալով այս գործընթացներին, ասաց, որ սա երկրի մասին առհասարակ չմտածելու գործելաոճ է, «խոսուն թայֆայություն»։

«Սա ոչ թե նոր սկսված գործընթաց է, այլ վաղուց է այդ ամենի հիմքը դրվել։ Կարելի է ասել, որ իշխանափոխությունից ընդամենը մի քանի ամիս հետո այդ գործընթացը սկսվել է, այսինքն՝ եթե ունեիր այլ կարծիք, ապա հետապնդվում էիր մի ամբողջ զոմբիամտածողության անդամների կողմից։ Եթե դու մնում ես այն առաքելությանը, որով եկել ես, ապա այդ խմբի համար դառնում ես «չուժոյ», օտար ես այլևս։ Այս գործընթացը միայն Հայկ Մարությանի նկատմամբ չի եղել, շատերի հետ է եղել, պարզապես մեկը բարձրաձայնել է, մյուսը՝ ոչ։

Եթե հիշում եք, գործընթացներ կային ինձ հետ կապված, ժամանակ առ ժամանակ մանդատի հետ կապված խնդիրներ էին առաջանում և այլն։ Այսինքն՝ եթե մինչև հեղափոխությունը դեմ ես եղել Ամուլսարի շահագործմանը, դեմ ես եղել հազարավոր գործընթացների և հեղափոխությունից հետո պահում ես քո դիրքորոշումը և շարունակում ես դրան դեմ լինել, ապա սա իրենք ընկալում են այնպես, որ իրենց դեմ ես ու հակահեղափոխական ես»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը։

Ըստ նրա, իշխանության սկսած այս գործընթացում Հայկ Մարությանը հերթականն էր, քանի որ հեղափոխությունից մի քանի ամիս անց, երբ նորեկ իշխանությունները կայունացան՝ սկսեցին այդ գործընթացը, որը դեռ շարունակվելու է։

Խոսելով Հայկ Մարությանի կոշտ հայտարարության և դրան հաջորդած Ալեն Սիմոնյանի հայտնի պատասխան–գրառման մասին, և հարցին՝ հարի՞ր էր խորհրդարանական երկրի խորհրդարանի նախագահին նման պատասխան հնչեցնել նախկին թիմակցի հասցեին, Սոֆյա Հովսեփյանը հարցով պատասխանեց.

«Ուզում եմ հարց տալ՝ առհասարակ Ալեն Սիմոնյան երևույթի՝ խորհրդարանի ղեկավար լինելը հարի՞ր է որևէ ազգության։ Սրանից հետո միայն կարող ենք խոսել, թե հարիր էր այդ խոսակցությունն ԱԺ նախագահին։ Եթե մենք հանդուրժել ենք այն հանգամանքը, որ Ալեն Սիմոնյանն այսօր համարվում է ԱԺ նախագահ, ապա այդ ժողովրդին նրա ցանկացած վարքագիծ հարիր է։ Երկրի ղեկավարի որակը սա է, ի՞նչ էիք սպասում։ Երեկ Հայկ Մարությանը մի այսպիսի արտահայտություն արեց, ասաց՝ տղերք, երկիրը Ֆեյսբուքով չեն ղեկավարում։ Իրենք Ֆեյսբուքով են ղեկավարում, իրենք տեղյակ չեն, թե գյուղում ու քաղաքում մարդիկ ինչպես են ապրում։ Իրենք տեղյակ էլ չեն, որ այդ մարդկանց շնորհիվ են ընտրվել։ Իրենք ընդամենը էժան «բազարների» մարդիկ են, և այդ շուկայից դուրս, խոսքից անընդհատ կառչած մարդու որակը իրավունք չունի ԱԺ նախագահ լինել»։

Նա անդրադարձավ նաև Ալեն Սիմոնյանի ստորագրած որոշմանը, ըստ որի՝ ԱԺ բոլոր պատգամավորները և աշխատակազմը ստանալու են պարգևավճարներ։

Նա նշեց, որ այսօր հազարավոր արցախցիներ մնացել են անօթևան, հազարավոր զինծառայողներ չեն կարողանում պետպատվերի շրջանակներում բուժվել, 44-օրյա պատերազմում հազարավոր հիվանդություններ ձեռք բերած տղաների համար չկա առողջապահության ապահովագրության բյուջե, հարյուրավոր գյուղեր այսօր դարձել են սահմանամերձ, և եթե այս ամենը ժողովուրդը հանդուրժում է, ապա տեղին է պաշտոնյանների աշխատավարձերի բարձրացումն ու պարգևավճարների տրամադրումը։

«Եթե այս ամենին ժողովուրդը անտարբեր է, ապա Ալեն Սիմոնյանը շատ մեղմ է վարվում։ Բարոյականության սահմանն իրենք վաղուց են անցել, արդյո՞ք սա տեղին է, ժողովուրդը պետք է ասի, ժողովուրդն է թույլ տվել, որ ալենսիմոնյանները պետք է նման ձևով վարվեն։ Այո, նա պետք է պարգևատրի, պետք է 2 մլն դրամ աշխատավարձ ստանան, պիտի թոշակառուն սոված մնա, ինչո՞ւ, որովհետև նրանք են թույլ տվել»,- ընդգծեց նա։

Միաժամանակ Ս․ Հովսեփյանը տեղեկացրեց, որ պատգամավոր եղած ժամանակ ինքը երբևէ պարգևավճար չի ստացել, այդ գումարով գյուղերի դպրոցների դասասենյակներ է վերանորոգել, պատուհաններ փոխել, որոշակի բաներ բանակի համար է արել։