Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում 2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազություն Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում «էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհին Չեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետների Սթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ Huawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները Հնչող արձան․ «100 վայրկյան» «Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակում Կառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքները Վարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը

Հայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազությունՓաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում«էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՍուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհինՉեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետներիՍթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարներըՀնչող արձան․ «100 վայրկյան»«Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակումԿառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքներըՎարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումըՎահե Հովհաննիսյանը և Լեա Գուտիերեսը քննարկել են ԱԶԲ գործող ծրագրերը ՀՀ-ումՁերբակալվածները մեղադրվում են «հակառակորդի օգտին» լրտեսություն իրականացնելու մեջԱրգենտինան ջախջախեց Զամբիային, Բրազիլիան և Պորտուգալիան ևս հաղթանակներ տոնեցինՀայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի EYBL մրցաշարի Թելավիի փուլինԿայանված բեռնատարներից մարտկոցներ են գողացել «Գիշերային թմբուկներ» ներկայացումը՝ նվիրված Կիմ Արզումանյանի 100-ամյակինՇախմատի հավակնորդների մրցաշարԿարծես խրամատներում լինեինքՊարզապես չեմ կարող լինել և՛ մեկ թիմի սեփականատեր, և՛ մյուսի նախագահ Ռուս խորհրդարանականների Վաշինգտոն կատարած այցը կարևոր էր. ՌյաբկովԱռաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՈր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանն ու Պուտինը կքննարկեն տրանսպորտային և լոգիստիկ հարցեր. ՊեսկովԱրմեն Գրիգորյանը մասնակցել է անվտանգային քաղաքականությանը նվիրված քննարկմանըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿՌուսական նավթի տարանցման լիցենզիան երկարաձգվել էԱՄՆ դատարանը դադարեցրել է Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի շինարարությունը. BBCԵրևանի քաղաքապետարանն ուսումնասիրություն է կատարում թիվ 94 մսուր-մանկապարտեզումԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿԼիբանանի զինվորականները դուրս են գալիս որոշ սահմանային քաղաքներիցԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԻրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող. ABC NewsՆերառական կրթությունը՝ որպես հավասար հնարավորությունների հարթակ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում միջոցառում անցկացվեցԴավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել էԻրաքը սկսել է նավթ արտահանել Սիրիայի Ալ Վալիդ սահմանային անցակետովԲարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով ապրիլի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը մեկնարկել է. ԱՍՀՆՏղամարդն իր կնոջը հասցրել է ինքնասպանությանՄարդկությունը տասնամյակների դադարից հետո վերադառնում է ԼուսինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 30-ից 31-ըԱլեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդուհու կոչմանըԿիպրոսում շարունակվում է 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարըԻնդոնեզիան կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն անցկացնել իր երեք խաղաղապահների մահվան գործովԲաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվելԻրանում լրտեսության կասկածանքով ձերբակալել են չորս պետական ծառայողի. TasnimԱյսօր թռչունների միջազգային օրն էՎիրավորված իսրայելցիների ընդհանուր թիվը հասել է 6286-ի
Հայաստան

Կոկորդիլոսագետի բաջանաղը պայքարում է Թևոնյանի որդու դեմ. Թեժ պայքար՝ մարզպետի պաշտոնի համար

Արարատի մարզում դեկտեմբերի 5-ին գրանցած Քաղպայմանագիր կուսակցության երկու խոշոր պարտություններից հետո առաջին պատժվողը մարզպետ Ռազմիկ Թևոնյանը կլինի: Yerevan.Today-ին հասած տվյալներով՝ Թևոնյանը երկրորդ անգամ է պատրաստվում հրաժարականի դիմում գրել, բայց այս անգամ, ասում են, նա այդ քայլին գնում է իր կամքին հակառակ՝ վերադասի ցուցումով: Փաստորեն, շուտով վերջ կդրվի այս պաշտոնի շուրջ կես տարի ծավալվող ինտրիգային խմորումներին:

Շրջանառվում է իշխանության ներսում քննարկվող երկու թեկնածուների անուններ՝ մեկը գործող փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանն է, ով, ըստ մամուլի հրապարակումների, «կոոկրդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի բաջանաղն է, մյուսը՝ Թևոնյանի որդին՝ անհայտ պատգամավոր Սեդրակը:

Հատկաշնական է, որ Վազգեն Սարգսյանի երբեմնի հովանավորյալ Ռազմիկ Թևոնյանը, ով այս կապի շնորհիվ ժամանակին հաջողել է դառնալ Երասխի գինու գործարանի սեփականատեր, տասնյակ տարիներ բոլոր համապետական ընտրություններին մարզից ավանդաբար առաջադրվում էր Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցության անունից ու ձախողում էր մշտապես, բայց 2018-ի հեղափոխությունից հետո մտերմացավ կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի հետ և նրա միջոցով, Փաշինյանի հետ միջնորդավորված կապի շնորհիվ, ճկուն կերպով հաջողացրեց որդուն՝ մինչ այդ ոչնչով աչքի չընկած երիտասարդ Սեդրակ Թևոնյանին, երկու անգամ դարձնել պատգամավոր՝ իշխանական «Իմ քայլը» և ՔՊ ցուցակով: Եվ ահա այսօր անհաղորդ, բառացիորեն կնոպկա սեղմելու համար ԱԺ միջանցներում ճեմող որդին, փաստորեն, պոտենցիալ մարզպետ է թվում իշխանական օղակներում․ համենայն դեպս՝ խիստ հավանական է, որ հենց նա էլ առաջիկայում նշանակվի այդ պաշտոնին՝ հոր Ռազմիկ Թևոնյանի փոխարեն:

Կարծիք կա, որ Ռազմիկ Թևոնյանը դիմադրում է համակարգի ճնշումներին, ասում են՝ համառորեն բանակցում է, որ պատգամավոր որդին փոխարինի իրեն, ըստ աղբյուրի՝ միայն այդ դեպքում ֆինանսական հարց ու պահանջ նա չի ունենա ՔՊ-ի հետ: Բանն այն է, որ իշխանական կուլիսներում մեծապես Թևոնյանին են վերագրել Վեդու ՏԻՄ ընտրություններում իշխաանական թիմի պարտությունը՝ համարելով, որ բավարար ջանք չի գործադրել:

Հիշեցնենք, Վեդու ՏԻՄ ընտրություններին իշխանական ՔՊ թեկնածուն «կոկորդիլոսագետի» Գարիկ Սարգսյանն էր, ով ոչ միայն պարտվեց թվերով՝ այլև ի վիճակի չեղավ գոնե վերջում իր համար գծած սցենարը տանել մինչև վերջ և իրենով անել պրոիշխանական «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորած «Վեդեցի Գոջին»: «Գոջ» մականվամբ հայտնի Գագիկ Հակոբյանն այդպես էլ ո՛չ պաշտոնի և ո՛չ էլ ճնշումների գնով կոալիցիա չկազմեց ՔՊ-ի հետու և ըստ այդմ՝ թույլ չտվեց Գարիկ Սարգսյանին դառնալ Վեդու համայնքապետ:

Թերևս այդ պատճառով էլ հիմա քաղաքական առևտրից ձեռքերը մաքուր է փորձում դուրս բերել Ռազմիկ Թևոնյանը, նա հրաժարվում է կիսել Վեդիում Փաշինյանի սանիկ «կոկորդիլոսագետի» պարտության պատասխանատվությունը: Փոխարենը, ասում են, բոլոր իմաստներով ստանձնել է Մասիսում իր երկրապահ ընկերոջը՝ Սայեն Հայրապետյանին քաղաքական խաղի մեջ ներդնելու և տապալելու ողջ բեռը, որպեսզի ՔՊ-ի շտաբի հետ ծախսերի մասով հաշիվներ չունենա:

Այս հարցում Ռազմիկ Թևոնյանին նեղ կուսակցական միջավայրում, պարզվում է, աջակցողներ կան: Ավելին, ըստ իշխանական մեր աղբյուրի՝ ՔՊ-ի ներսում ընդդիմանում են, որ Արարատի հաջորդ մարզպետը դառնա «կոկորդիլոսագետ» Գարիկի կադրը․ խոսքը գործող փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանի մասին է, ով հենց բաջանաղ Գարիկ Սարգսյանի շնորհիվ է իր նշանակման օրվանից մարզպետարանում նա համարվում «գորշ կարդինալ»։

Չմոռանանք վերջերս սկանդալային պատմությունների մեջ հայտնվեց Նազարեթյանը և մնաց անպատիժ, նա շարունակում է պաշտոնավարել անգամ վերջին՝ աաղմկահարույց միջադեպից հետո, որն առերևույթ իշխանության յուրացում էր, քրեական հանցանք: Խոսքը Գոռավանի դպրոցի տնօրենին Վեդու ՏԻՄ ընտրություներից առաջ իր մոտ կանչելու և քվեներ բերելու համար վերջինիս հարկադրելու մասին է:

Իսկ երբ տնօրեն Գառնիկ Աթոյանը, իր խոսքով, հրաժարվել էր կատարել փոխմարզպետի անօրինական պահանջը և մերժել է օգնել վերջինիս բաջանաղ բաջանաղ Գարիկ Սարգսյանին ընտրություներում, փոխմարզպետն իրեն իրավունք էր վերապահել քաղաքական ճնշումներով և սպառնալիքով տնօրենից կորզել նրա ազատման դիմումը և մարսեց դա․ գլխավոր դատախազությունը հուշիկ ակնարկներով հայտնեց, որ իրենց տիրույթում է թեման, բայց մինչ օրս միայն տնօրեն Աթոյանն է օրը մեջ կանչվում ԱԱԾ, այն էլ՝ Վեդու ընտրություներից հետո։ Սա ուշագրավ է այն առումով, որ դատախազ Արթուր Դավթյանը ջանաց, որ ՏԻՄ ընտրությունների և հատկապես իշխանական թեկնածու Գարիկ Սարգսյանի վրա բիծ չշպրտվի․ չէ՞ որ նա Փաշինյանի սանիկն է..․ Իր համար սրանով ասված է, թերևս, ամեն ինչ: