Միգուցե խաղաղության դարաշրջան են բերում, պտուղները քաղելու են իրենց թուրք֊ադրբեջանական գործընկերները
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրել է.
«Թույլ տվեք ձեզ մի պահ կտրել «խոզաբդային» նախապատրաստական պրպտումներից և տեղեկացնել, որ ադրբեջանական օկուպացիոն ուժերը զավթել են Հայաստանի և Արցախի ինքնիշխան տարածքները, որտեղ ի դեպ իրականացնում են ապօրինի տնտեսակսն գործունեություն ,մեկ տարի առաջ զանգվածաբար ռմբակոծում էին մեր գյուղերը և քաղաքները,սպանում էին և մինչ այս օրս շարունակում են սպանել և առևանգել հայերին, դատում են Բաքվում մեր գերիներին, ձեռքի հետ սպառնում են մեզ բոլորիս պատերազմով եթե հանկարծ մեզ «խելոք» չպահենք (այսինքն չհամաձայնվենք իրենց պայմաններին), ադրբեջանցիները հրավիրում են արտասահմանյան ընկերություններին, որ տնտեսական գործունեություն ծավալեն Հայաստանի և Արցախի օկուպացված տարածքներում։ Նաև թույլ տվեք հիշեցնել ,որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ոչ միայն հետևություններ չարեցին իրենց ապազգային, հակապետական, անգրագետ և ապաշնորհ քաղաքականությունից, այլ զարմանալի համառությամբ շարունակում են Հայաստանը տանել դեպի մասնատում իսկ մեզ բոլորիս դեպի գաղթ կամ թուրք֊ադրբեջանական ճորտ դառնալու ճանապարհով, անվանելով հերթական խայտառակությունները, արհավիրքները և կործանարար գործընթացների «խաղաղության դարաշրջանի բացում»։
Չգիտեմ, միգուցե խաղաղության դարաշրջան են բերում, բայց միանշանակ այդ խաղաղության պտուղները քաղելու են միայն իրենց թուրք֊ադրբեջանական գործընկերները, բայց հաստատ ոչ հայերը ոչ Հայաստանը, ոչ Արցախը։
Դե որ հանկարծ «խաղաղության դարաշրջանը» չուշանա թուրքերի համար, ձեռքի հետ նախապատրաստվում են մի կողմից Արցախի հարցը վերջնականապես տեղափոխել Ադրբեջանի ներքին հետաքրքրությունների տիրույթ զուգահեռ թուրքերի հետ որոշել են իբր «բարիշել», կարծես թե մեր և թուրքերի միջև, ոչ թե հայկական արյան գետեր չեն եղել, այլ եղել է ինչ որ «տհաճ իրադարձություններ» ( սա բարբարոս թուրքերի որակավորումն է Հայոց ցեղասպանության»։
Մի խոսքով, տպավորություն է որ մենք ազգովի, ինչ որ գիպնոզի տակ ենք։
Լուրջ եմ ասում»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո