Եթե կրկնեմ Ալեն Սիմոնյանի մասին Խաչատուր Սուքիասյանի խոսքերը, վիրավորանքի համար ի՞նձ, թե՞ Սուքիասյանին են ձերբակալելու. Հոխիկյան
Հիշում եմ ամիսներ առաջ Ալեն Սիմոնյանի մասին Խաչատուր Սուքիասյանի բնորոշումները։ Գիտենք, որ նա է տիրություն արել ու մարդամեջ հանել, ԱԺ նախագահ նշանակել այդ տղային։ Եթե կրկնեմ Ալեն Սիմոնյանի մասին Խաչատուր Սուքիասյանի խոսքերը, վիրավորանքի համար ի՞նձ, թե՞ Սուքիասյանին են ձերբակալելու։ Նման գրառում է արել լրագրող, «Ազատագրական» շարժման անդամ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքի իր էջում։
«2 տարի առաջ Ալեն Սիմոնյանը մտերիմ ընկեր էր Արթուր Վանեցյանի հետ, բայց անմիջապես մոռացավ ընկերությունն ու սկսեց հայհոյել Վանեցյանին, երբ կշեռքի նժարին դրվեց պաշտոնի կերակրատաշտը։
1 տարի առաջ Ալեն Սիմոնյանը հարազատ ընկեր էր Հայկ Մարությանի հետ, բայց անմիջապես մոռացավ ընկերությունն ու սկսեց հայհոյել Մարությանին, երբ կրկին նժարի մի կողմում պաշտոնի կերակրատաշտն էր։
Հիմա հիշում եմ ամիսներ առաջ Ալեն Սիմոնյանի մասին Խաչատուր Սուքիասյանի բնորոշումները։ Գիտենք, որ նա է տիրություն արել ու մարդամեջ հանել, ԱԺ նախագահ նշանակել այդ տղային։
Եթե կրկնեմ Ալեն Սիմոնյանի մասին Խաչատուր Սուքիասյանի խոսքերը, վիրավորանքի համար ի՞նձ, թե՞ Սուքիասյանին են ձերբակալելու»,-գրել է նա։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր