Երկու կարևոր նորություն. Արա Զոհրաբյան (տեսանյութ)
Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երկու կարևոր նորություն. 1. ՊՇՌ հետազոտությունը քաղաքացու հաշվին չի կարող լինել. 2. պարզվում է պարտադրանք չկա
1. Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել առողջապահության նախարարի հայտնի 65-Ն հրամանի այն դրութները, որոցով ՊՇՌ հետազոտությունը քաղաքացին իր հաշվին պետք է անցներ: ՍԴ-ն գտել է, որ առողջապահության նախարարությունը չի կարող վճարելու պարտականություն ունեցող սուբյեկտին սահմանել: Դա իր լիազորություններից դուրս է: Այս գործընթացը կազմակերպելու և ՍԴ-ում ներկայացնելու համար, հատուկ շնորհակալություն եմ հայտնում ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանին:
ՍԴ որոշումը հրապարակվելուց հետո հնարավոր կլինի կարծիք կազմել, սակայն մի բան պարզ է քաղաքացիների հաշվին այս ամիսների ՊՇՌ հետազոտություն իրականացնելու պարտադրանքը, լուրջ վնաս է հասցրել և քաղաքացիներին և առողջապահության նախարարության վարկանիշին: Սա պետք է ունենա իրավական և բարոյական հետևանք: Առողջապահության նախարարը և իրավասու անձինք պետք է պատասխան տան:
2. 2021թ. դեկտեմբերի 14-ին դիմել էի առողջապահության նախարարությանը խնդրելով հայտնել՝ եթե պարզվի, որ ՀՀ քաղաքացիները Covid-19 հիվանդության դեմ պատվաստվելու պատճառով մահացել են կամ նրանց առողջությանը վնաս է հասցվել, արդյոք ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստ է նշված քաղաքացիների ոչ նյութական վնասը հատուցել:
Պատասխանը շատ «հուզիչ» է: Նշվել է (մեջբերում եմ)՝ «Ի պատասխան Ձեր՝ 2021 թվականի դեկտեմբերի 14-ի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների վերաբերյալ հարցման, տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են կամավորության սկզբունքով:»:
Սիրելի հայրենակիցներ, հենց հարցը հասավ պատասխանատվությանը, պարզվում է, կամավորության սկզբունքով եք պատվաստվել: Ահա այն ինչը պետք է իմանանք:
Եթե կամավորության սկզբունք էր, ուրեմն կարող ենք և չպատվաստվել:
Հիշեցնում եմ, որ Ազատ կամք նախաձեռնությունը դեմ է պատվաստվման պարտադրանքին: Չի կարելի քաղաքացուն ստիպել պատվաստվել մի բանով, որը դեռ չի անցել փորձարկման բոլոր փուլերը և սահմանված կարգով գրանցում չի ստացել: Քաղաքացին ինքը պետք է որոշի իր կյանքը ռիսկի ենթարկել, թե՝ ոչ, այլ կերպ ասած դառնա փորձարկման օբյեկտ, թե՝ ոչ»,- գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր