Մելիքսեթ Պողոսյանը «տակից» նաեւ «ատամ է ցույց տալիս» իշխանություններին
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետի ուժեղ թեկնածուի փնտրտուքի մեջ է, ինչի պատճառով էլ գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը դեկտեմբերի 12-24-ը որոշել է արձակուրդ մեկնել՝ շառից-փորձանքից հեռու մնալ։ Սակայն պարզվում է՝ «տակից» նաեւ «ատամ է ցույց տալիս» իշխանություններին։ Դեկտեմբերի 20-ին մարզպետի տեղապահ փոխմարզպետ Կարո Ավանեսյանը չեղարկել է մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանի վերաբերյալ ավելի վաղ կայացրած «խիստ նկատողության» մասին որոշումը։
Բանն այն է, որ Գանդալյանը համարվում է Սյունիքի նախկին մարզպետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի «մարդը», որը չի թաքցնում իր քաղաքական հայացքները։ Կապանի ավագանու ընտրություններից առաջ Սուրեն Պապիկյանի եւ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի ցուցումով՝ մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանի որոշմամբ՝ Գանդալյանի նկատմամբ ծառայողական քննություն էր սկսվել։ Փորձել են նրան վախեցնել, գուցե նաեւ՝ հնարավորության դեպքում ազատել աշխատանքից։ Քննության արդյունքում խիստ նկատողություն է հայտարարվել՝ աշխատանքից ուշանալու համար, սակայն նրա փաստաբանը բողոքարկել է որոշումը, եւ դեկտեմբերի 20-ին այն չեղարկվել է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)