Նրանց բարքերը. ՔՊ-ական երկու պատգամավոր միմյանց քաշքշել են
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս ՔՊ-ական պատգամավորներ Հայկ Սարգսյանի եւ Նարեկ Գրիգորյանի միջեւ «ռազբորկա» է տեղի ունեցել: Վերջինս «ատչյոտ» է պահանջել Սարգսյանից՝ Գավառի ՏԻՄ ընտրություններում իր կրած պարտության համար։ Կողմերի վեճն ավարտվել է քաշքշուկով։
Դեկտեմբերի 5-ին Գավառ խոշորացված համայնքում ՔՊ ցուցակը գլխավորում էր ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, ծովագյուղցի Նարեկ Գրիգորյանը, որը, ըստ մամուլի, ինքնավնասման պատճառով ազատվել է զինվորական ծառայությունից, երկար ժամանակ ձկնորսությամբ է զբաղվել եւ բնավորությամբ էլ հախուռն անձնավորություն է։
Սակայն ընտրությունների արդյունքում հաղթեց գործող քաղաքապետ, անկուսակցական Գուրգեն Մարտիրոսյանը, որն անցյալում Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ի անդամ էր։ Ընտրություններից հետո Շիշ բռնողը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե, ըստ էության, ՔՊ-ն 2 թեկնածու ուներ Գավառում։ Նրա խոսքով՝ Գավառի հաղթող թեկնածուն՝ քաղաքապետը, նույնպես հարում է ՔՊ-ին եւ վերջին ԱԺ ընտրություններին աջակցել է իշխանությանը։ Լրագրողների հիշեցմանը՝ Գավառում ՔՊ-ն իր թեկնածուն ուներ՝ Նարեկ Գրիգորյանը, Հայկ Սարգսյանն արձագանքել էր. «Այո, ունեինք մեր թեկնածուն, ստացվում է՝ 2 թեկնածու ունեինք, կարանք նաեւ այդպես մեկնաբանել»:
Նարեկ Գրիգորյանը հենց այս հայտարարության համար է «ատչյոտ» պահանջել Հայկ Սարգսյանից։ Ոմանք կարծում են, որ Հայկ Սարգսյանն ու Գնել Սանոսյանը տակից աջակցել են Գուրգեն Մարտիրոսյանին»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)