Արսեն Ղազարյանը Կիպրոսից հետևում է ՀՀ իրողություններին, նաև ֆինանսավորում է Լիպարիտյանի գրքի տպագրությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը մեկնաբանել է ԵՏՄ Գործարար խորհրդում քննարկված «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետություն ուղարկվող բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման եւ տրանսպորտային միջոցների կապարակնքման» որոշումը եւ նկատել, որ բեռնափոխադրումների նոր կազմակերպումը մաքսային ծառայությունների աշխատանքը կդարձնի ավելի թափանցիկ, կմեծացնի ծավալի ու որակի վերահսկողության արդյունավետությունը, հնարավորություն կտա հսկել Հայաստան եկող մաքսային գները, կհավասարակշռի անդամ երկրների բյուջե մտնող միջոցները։
Փաստորեն, Ղազարյանը հեռվից ուշադիր հետեւում է հայաստանյան իրադարձություններին: Նա 1 տարուց ավելի է՝ ընտանյոք տեղափոխվել է Կիպրոս` մշտական բնակության, որտեղ անշարժ գույք է ձեռք բերել եւ իր բիզնեսն էլ հիմնականում հանել է Հայաստանից: Եվ ոչ միայն հետեւում է, այլեւ փորձում է ներազդել ՀՀ քաղաքականության վրա․ նրա ֆինանսավորմամբ է լույս տեսել Ժիրայր Լիպարիտյանի գիրքը` «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն», որը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը, եւ որտեղ Հայոց ցեղասպանության թեմաները հեղինակը լուսաբանում է հակառակ` թուրքական տեսանկյունից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)