Զուտ անձնական դրդապատճառներով ու քմահաճույքներով պաշտոնանկություններ են ՊՆ-ում
Փաստ» թերթը գրում է. «Ինչպես և կանխատեսվում էր, պաշտպանության նախարարությունում պաշտոնանկություններ են սկսվել, որոնց մի մասը, «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, ոչ միայն որևէ բացատրություն կամ հիմնավորում չունեն, այլ պայմանավորված են զուտ անձնական դրդապատճառներով ու քմահաճույքներով։
Մեր տեղեկություններով, նորանշանակ նախարարն իր համար անցանկալի ոչ մի աշխատակցի ուղղակի դիմում գրել չի տալիս, այլ իր գործն անում է, այսպես ասած, «չերեզներով», կամ ուղղակի այնպիսի իրավիճակներ է ստեղծում, որ մարդիկ ինքնաբերաբար հայտնվեն դիսկոմֆորտ վիճակում և սեփական դիմումի համաձայն ստիպված դուրս գան աշխատանքից։
ՊՆ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ, օրինակ՝ նախարարության աշխատակազմի բարձրաստիճան աշխատակիցներից մեկին, որը պետական համակարգում բավական երկարամյա փորձ ունի և, ամենակարևորը, ապաքաղաքական դեմք է, օրեր առաջ ազատել են աշխատանքից ծիծաղելի պատճառաբանությամբ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)