Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննություն Պետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն Սիմոնյան Վաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար. Ռոմանոս Պետրոսյան Ադրբեջանն ակնկալում է, որ Իրանը հետաքննի Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները. Բայրամովը՝ Արաղչիին Հայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ Նարեկ Մկրտչյանը Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է ԹՐԻՓՓ նախաձեռնությանը Փրկարար ծառայությունը հանրապետության 159 կրթական հաստատությունում բաց դասեր և ուսումնավարժություններ է անցկացրել ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հավաք-խորհրդակցությանը քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր «Մկների ժողովը». առաջնախաղ Վանաձորում Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է, ոլորտի ֆինանսավորումը՝ ավելի քան կրկնապատկվել

Համայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննությունՊետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն ՍիմոնյանՎաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար. Ռոմանոս ՊետրոսյանԱդրբեջանն ակնկալում է, որ Իրանը հետաքննի Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները. Բայրամովը՝ ԱրաղչիինՀայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էԵրևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթՆարեկ Մկրտչյանը Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է ԹՐԻՓՓ նախաձեռնությանըՓրկարար ծառայությունը հանրապետության 159 կրթական հաստատությունում բաց դասեր և ուսումնավարժություններ է անցկացրելՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հավաք-խորհրդակցությանը քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր«Մկների ժողովը». առաջնախաղ ՎանաձորումՀայաստանում գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է, ոլորտի ֆինանսավորումը՝ ավելի քան կրկնապատկվելԽորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցըՍիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափումՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄեկ օր ենթակա աշխատակցի դերում. ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի ԴավթյանՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջԵրևանում մեկնարկել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ըՍպիտակ տունը «անպատասխանատու» է որակել ինսայդերական տեղեկատվության օգտագործման մասին ենթադրություններըԲրյուսելում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքն ու ԵՄ աջակցության ծրագրերըԱՍՀՆ ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ովՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 24.03.2026Ժաննա Անդրեասյանն այցելել է Շիրակի մարզական մի շարք հաստատություններԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներՊատերազմը դադարեցնել ձգտող պետությունները պետք է հաշվի առնեն Թեհրանի տեսակետը․ Էբրահիմ ՌասուլիԱՄՆ-ը մտադիր է Իրանի հետ բանակցություններն ավարտել մինչեւ ապրիլի 9-ըՀայաստանում կանցկացվի «Երաժշտական Բաթումի» մշակութային նախաձեռնությունըԱռանց տեղումների եղանակԺաննա Անդրեասյանը հանդիպումներ կունենա ծնողների հետ՝ քննարկելու կրթական համակարգի խնդիրներըԼրատվամիջոցներից մեկը շրջանառության մեջ է դրել իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություն․ ԱՍՀՆ մամուլի քարտուղարՀայաստանն աջակցում է համակարգային ռասիզմի հաղթահարմանն ու հաշվետվողականության ամրապնդմանը միտված նախաձեռնություններինՔարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհինՆարեկ Մկրտչյանն ու Բեթանի Կոզման քննարկել են առողջապահության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հեռանկարներըԿդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՌեալը Բեռնաբեուում կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբԱրսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարինԱդրբեջանով Հայաստան կառաքվի պարարտանյութ և հնդկաձավարՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է ՆիդերլանդներՀայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնությունՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցելՈրևէ քննարկում տեղի չի ունենում. «Tasnim»Բրյուսելում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները. ՀՀ-ԵՄ ծրագրերըԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և կառուցողական բանակցություններ են ունեցել. ԹրամփԻ՞նչն էր ծիծաղելի․ իմ սպանության փորձն է՞ր ծիծաղելի թե՞ երկրի ներսում տիրող ճգնաժամը․ Ա․ ՄիրզոյանԱՄՆ-ն բանակցությունների արդյունքում 5 օրով կհետաձգի Իրանի էլեկտրակայանների վրա հարվածներըԲարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցումԻ վերջո, ատելության խոսքը, սպառնալիքը պե՞տք է օրենքով պատժվեն, թե՞ չպետք է պատժվենՀայաստանն ու Պակիստանը դեսպաններ են հավատարմագրելու, այս փուլում՝ ոչ ռեզիդենտ, պրոցեսի մեջ ենք. ՄիրզոյանՀայաստանը երջանկության ինդեքսով տարածաշրջանի առաջատարն է
Մամուլ

Ինչպե՞ս են Հայաստանը և Ադրբեջանը փորձում վերադարձնել Ղարաբաղյան առաջին պատերազմում կորածներին․ BBC-ի անդրադարձը

BBC-ի ռուսական ծառայությունը լայնածավալ հոդված է հրապարակել Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորածների մասին, որում տեղ են գտել հարցազրույցներ անհետ կորածների ընտանիքների և իրավապաշտպանների հետ։

1990-ականների սկզբին Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում անհետ կորել է ավելի քան 5000 մարդ։ 2020 թ-ի Արցախյան պատերազմից հետո Հայաստանում և Ադրբեջանում դարձյալ սկսել են խոսել նրանց մասին։

BBC-ի ռուսական ծառայությունը զրուցել է երկու կողմերի իրավապաշտպանների և անհետ կորածների ընտանիքների անդամների հետ։

Զրուցելով անհետ կորած հայ զինծառայող Յուրի Հակոբյանի կնոջ՝ Զարինեի հետ՝ լրատվամիջոցը հայտնում է, որ 60 տարեկանում նա ստացել է իր երրորդ կրթությունը և դարձել զինվորական հոգեբան։ Զարինեն վաղուց է շփվում անհետ կորածների ընտանիքների հետ, այդ պատճառով որոշել է մասնագիտական կրթություն ստանալ նրանց առավելագույն կերպով օգնելու համար։ Ամուսնու անհետացումից 28 տարի անց Զարինե Հակոբյանը դեռ հավատում է, որ ամուսինը ողջ է։

Ըստ լրատվամիջոցի՝ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի իրավապաշտպանները պատմել են այն մասին, որ դեռ 1990-ականների սկզբից անհետ կորածների և հնարավոր ռազմագերիների մասին տարբեր լուրեր էին շրջանառվում։ Ըստ ադրբեջանցի իրավապաշտպան Էլդար Զեյնալովի՝ հաճախ այդ լուրերից շահում էին հանցավոր խմբերը, որոնք գտնում էին հարազատներին, ասում, թե իբր գերության մեջ տեսել են նրանց մտերիմներին և կարող են վարձատրության դիմաց վերադարձնել։

«Նրանք ոչ մեծ գումար էին խնդրում, սովորաբար՝ 200-500 դոլար, բենզինի և ինչ-որ մեկին կաշառելու համար։ Ավելի մեծ գումար չէին տա, քանի որ կասկածներ կառաջանային, մարդիկ երաշխիքներ կպահանջեին, իսկ այսպես մարդիկ բաժանվում էին գումարից, իսկ խաբեբան անհետանում էր», – նշել է Զեյնալովը։

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը նույնպես BBC-ին պատմել է նման հանցավոր խմբերի մասին։

«Դրանք հաճախ լինում էին խաբեբաների միջազգային խմբեր՝ հայեր, ադրբեջանցիներ, վրացիներ, որոնք օգտվում էին՝ ազդելով մարդու հոգու ամենանուրբ թելերի վրա», – ասել է Լարիսա Ալավերդյանը։

Պատերազմից հետո եղել են նաև հակառակ կողմից մարդկանց առևանգելու դեպքեր՝ գերիների հետ փոխանակման նպատակով։ Լարիսա Ալավերդյանը հայտնել է, որ երկու կողմերը պետական մակարդակով վերջ են դրել այդ գործողություններին։

Այնուհետև BBC-ի ռուսական ծառայությունն անդրադառնում է անհետ կորածների թվերին՝ 1500 մարդ հայկական կողմից, 4000՝ ադրբեջանական։ Թվերի միջև լուրջ տարբերության պատճառներից մեկն այն է, որ մարտերը մղում էի անկանոն ջոկատները․ աշխարհազորայիները ոչ միշտ էին գրանցում իրենց ջոկատներում կռվողների շարքերում վիրավորներին, զոհերին կամ գերեվարվածներին։

Ըստ ադրբեջանցի իրավապաշտպաններից մեկի՝ թվերի նման տարբերության պատճառներից մեկն էլ Բաքվի իրականացրած երկու անհաջող գործողություններն են, մեկը՝ Մարտակերտում, որտեղ կորել է շուրջ 800 ադրբեջանցի զինվոր, մյուսը՝ Մռավի լեռնաշղթայի մոտ, երբ հայկական ուժերը հրետանիով հարվածել են լեռնագագաթի ձյանը, և հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ մնացել են ձնահյուսի տակ։

Անհետ կորածների որոնումներն, ըստ իրավապաշտպանների, անհնար են դարձել նաև այն պատճառով, որ կողմերը որևէ շփում չեն ունեցել այդ հարցով, միմյանց թույլ չեն տվել մուտք գործել մարտերի անցկացման վայրերը, քանի որ մեկը մյուսին չի վստահել։