Գաբրիել Բորիչը դարձել է Չիլիի ամենաերիտասարդ նախագահը
Ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով՝ Չիլիի նոր նախագահ է դարձել ձախական թեկնածու Գաբրիել Բորիչը՝ առանց քաղաքական մեծ փորձի եւ կշռի 35-ամյա ուսանողական առաջնորդ եւ պատգամավոր, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Վերջին տվյալներով՝ քվեաթերթիկների 99.66 տոկոսի մշակումից հետո Բորիչը հաղթում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Նրա մրցակից Խոսե Անտոնիո Կաստն արդեն ընդունել է իր պարտությունը։
Բորիչը ծնվել է 1986 թվականին Չիլիի հարավում՝ երկիր գաղթած խորվաթների ընտանիքում: Վաղ տարիքից նա ձգտել էր առաջնորդ լինել. երբ 9 տարեկան էր, տարրական դպրոցում կուրսի նախագահ ընտրվեց եւ կոչ գրեց իր դասընկերներին, որտեղ խոստացավ «լավ նախագահ» լինել։
«Միգուցե ես ձեզ շոկոլադներ չնվիրեմ… Միգուցե չլինեմ Բիլ Քլինթոնի պես, բայց վստահ եմ, որ կուրսի լավ նախագահ կլինեմ, կփորձեմ մեր կուրսն ավելի կազմակերպված եւ մաքուր դարձնել»,- գրել էր այդ ժամանակ Բորիչը։
Արդեն 1999 թվականին` 13 տարեկանում, նա իր ծննդավայր Պունտա Արենասում միջնակարգ դպրոցի աշակերտների ֆեդերացիա ստեղծեց, իսկ 18 տարեկանում մեկնեց Սանտյագո՝ Չիլիի համալսարանում իրավունք սովորելու, որտեղ ընտրվեց համապատասխան ֆակուլտետի ուսանողական կենտրոնի ղեկավար։
2011 թվականին նա դարձավ ողջ համալսարանի ուսանողական ֆեդերացիայի ղեկավարը եւ ղեկավարեց ուսանողների զանգվածային բողոքի ցույցերն անվճար կրթության համար։ Մի քանի տարի անց նա հաղթեց խորհրդարանական ընտրություններում ու դարձավ պատգամավոր։


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...