Չինաստանի ԱԳՆ-ն Թրամփին երկերեսանի է անվանել՝ ի պատասխան Չինաստանի հասցեին նրա քննադատությանը
Չինաստանի իշխանություններն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին համարում են «երկերեսանի քաղաքական գործիչ», ում զրպարտությունը չի կարող փոխել իրական փաստերը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։
«Նման երկերեսանի քաղաքական գործիչները չեն կարող փոխել իրական փաստերը։ Թրամփը բազմիցս փորձել է պանդեմիայի պատասխանատվությունը գցել Չինաստանի վրա՝ դրանով հիշեցնելով, որ առաջին հերթին ինքն է պատասխանատու ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման համար»,-ասել է նա։
«Թրամփի պնդումները, թե Չինաստանը վնաս է հասցնում ԱՄՆ-ին, բացարձակ սուտ են»,-ասել է Լիցզյանը՝ հավելելով, որ ըստ էության չին-ամերիկյան հարաբերությունները փոխշահավետ բնույթ են կրում։
Նա նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ-ն մշտապես ճնշում է գործադրում չինական ընկերությունների վրա՝ «անտեսելով շուկայական տնտեսության սկզբունքները»։
Ավելի վաղ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել էր, որ Չինաստանը պետք է փոխհատուցում վճարի աշխարհին SARS-COV-2 կորոնավիրուսի ի հայտ գալու համար։ Միաժամանակ, քաղաքական գործիչը ոչ մի ապացույց չի ներկայացրել իր կարծիքը հիմնավորելու համար։


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...