Հունաստանը նոր սահմանափակումներ է մտցրել զբոսաշրջիկների համար
Դեկտեմբերի 19-ից բոլոր երկրներից Հունաստան ժամանած բոլոր ուղեւորները, անկախ պատվաստումներից, պետք է կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ թեստի բացասական արդյունք ունենան, որը հանձնել են ուղեւորությունից ոչ շուտ, քան 72 ժամ առաջ, կամ էքսպրես թեստ՝ ճամփորդությունից 24 ժամ առաջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սահմանափակումը կգործի 2022 թվականի դեկտեմբերի 19-ից մինչեւ հունվարի 10-ը։ Այս միջոցը վերաբերում է բոլորին, այդ թվում` հինգ տարեկան եւ բարձր երեխաներին: Բացառություն է արվում այն ուղեւորների համար, ովքեր 48 ժամից պակաս են մնացել արտերկրում:
Որոշումն ընդունվել է սուրբծննդյան տոների շրջանում օմիկրոն շտամի տարածման կապակցությամբ եւ «COVID-19 համավարակի դեմ պայքարին ուղղված ջանքերի շրջանակում»։
«Օմիկրոն մուտացիան ստիպեց մեր երկրին շտապ միջոցներ ձեռնարկել արտերկրից ժամանած այցելուների համար։ Նման միջոցներն անհրաժեշտ են համավարակի համատարած տարածումը հնարավորինս դանդաղեցնելու եւ ժամանակ` խթանող դեղաչափով պատվաստումների թիվն ավելացնելու համար: Սա արտառոց միջոց է՝ այն կգործի տոների ժամանակ։ Ավելի մանրամասն կհայտարարվի հաջորդ շաբաթ։ Բացառություն կարվի այն ճանապարհորդների համար, ովքեր 48 ժամից պակաս են եղել արտասահմանում։ Միջոցառումն ուժի մեջ կմտնի կիրակի առավոտյան՝ դեկտեմբերի 19-ին»,- ասել է Հունաստանի կառավարության ներկայացուցիչ Իոաննիս Իկոնուն։
Միջոցառումն ուժի մեջ կմտնի կիրակի` դեկտեմբերի 19-ին, ժամը 06:00-ից եւ կգործի մինչեւ 2022 թվականի հունվարի 10-ի ժամը 06:00-ն:


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...