Սա մեսիջ է, թուրք ներկայացուցիչը մեծ վարպետություն ունի Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը կեղծելու բնագավառում. Ռուբեն Սաֆրաստյան
Թուրքիան, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, ներկայացուցիչ է նշանակել մի մարդու, որը մեծ վարպետություն է ձեռք բերել Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը կեղծելու բնագավառում, սա պատահական չէ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը և Թուրքիան հարաբերությունների կարգավորման նպատակով պատրաստվում են ներկայացուցիչներ նշանակել: Հայկական կողմը դեռևս չի հայտնել իր ներկայացուցչի անունը, իսկ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ է նշանակել ԱՄՆ-ում երկրի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, որը մշտապես պայքարել է Ցեղասպանության ճանաչման դեմ և հակահայկական ցույցեր կազմակերպել ԱՄՆ–ում:
Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ սա մեսիջ է, որ Թուրքիան չի հրաժարվել իր նախապայմաններից և փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանին ստիպի ընդունել այդ նախապայմանները:
Թուրքագետի արձանագրմամբ՝ այն հանգամանքը, որ Թուրքիան իր վերջին հայտարարություններում նախապայմանների մասին չի խոսում, դա չի վկայում, թե հրաժարվել է նախապայմաններից, ըստ Սաֆրաստյանի, Թուրքիան որոշել է սկսել բանակցային գործընթացը Հայաստանի հետ, բանակցությունների ընթացքում կփորձի ճնշել Հայաստանին և հասնել նրան, որ Հայաստան ընդունի նախապայմանները, որոնք երեքն են՝ ցեղասպանության հարցից հրաժարում, Արցախից հրաժարում և Կարսի պայմանագրի ընդունում.
«Հիմա էլ դրանց 4-րդն է ավելացել՝ «Զանգեզուրի» միջանցքը, այնպես որ, բանակցային գործընթացում իրենք կձգտեն առաջադրել իրենց նախապայմանները, որոնք պարտադրանք են իրենցից ներկայացնում »,-ասաց նա:
Ռուբեն Սաֆրաստյանի հաղորդմամբ՝ թուրք բանագնաց Սերդար Քըլըչի ընտանիքը Թուրքիայի վերնախավին է պատկանում, նաև շատ մոտ հարաբերություններ ունի Էրդողանի հետ, ըստ թուրքագետի, Էրդողանն այնպես է արել, որ ինքն անմիջապես ինֆորմացիա ստանա բանակցությունների մասին.
«Սերդար Քըլըչը երկու տարի եղել է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, սա շատ կարևոր մարմին է Թուրքիայի կառավարման մեջ, այդտեղ քննարկվում են Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության ամենակարևոր խնդիրները: Ինքը, լինելով քարտուղար, նախապատրաստում է բոլոր այն հարցերը, որոնք հետո դրվում են քննարկման, սա նշանակում է, որ Թուրքիայի խնդիրների լայն շրջանակի է տիրապետում, ինչպես նաև Թուրքիայում համարվում է հայկական հարցի գիտակ, այնպես որ պատահական չէ նրա նշանակումը»,-ասաց փորձագետը:
Ինչ վերաբերվում է հայկական կողմին՝ Սաֆրաստյանը հիշեցրեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է՝ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել՝ առանց նախապայմանների, երեք անգամ նման փորձ է եղել, սակայն դրանք ձախողվել են Թուրքիայի նախապայմանների պատճառով.
«Թուրքիան չի հրաժարվում իր նախապայմաններից, Հայաստանն էլ չի ընդունել իր նախապայմանները, այդ պատճառով էլ ոչինչ չի ստացվել: Ես հույս ունեմ, որ Հայաստանն այս անգամ էլ չի ընդունի Թուրքիայի նախապայմանները, որովհետև այդ նախապայմանները, ըստ էության, մեր ինքնությունն են, եթե մենք այդ հարցերից հրաժարվենք, կնշանակի, որ մեր հրաժարվում ենք մեր ինքնության մասին, սա անընդունելի է: Մենք գործ ունենք նախկին կայսրության դիվանագիտության հետ, որի հետ պետք է կարողանանք բանակցել, բայց մեր շահերը և մոտեցումները չպետք է զիջենք սկզբունքային հարցերում»,-ասաց թուրքագետը և չբացառեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս փորձն էլ, ըստ ամենայնի, ձախողվի
«Ես մեծ հույսեր չեմ կապում այս բանակցությունների հետ, եթե նախորդ փորձերը ձախողվել են, այս մեկն էլ, հավանաբար, կձախողվի»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Փորձագետն ընդգծեց, թե չի հավատում, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ իր հարաբերությունները կարգավորել,քանի որ Հայաստանին չի ընկալում իրեն հավասար պետություն, ըստ զրուցակցի, Թուրքիան, պարտադրանքներ առաջարկելով Հայաստանին, փորձում է այնպես անել, որ Հայաստանն ընկնի իր ազդեցության տակ։


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)