Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում 2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազություն Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում «էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհին Չեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետների Սթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ Huawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները Հնչող արձան․ «100 վայրկյան» «Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակում Կառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքները Վարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը

Հայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազությունՓաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում«էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՍուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհինՉեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետներիՍթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարներըՀնչող արձան․ «100 վայրկյան»«Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակումԿառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքներըՎարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումըՎահե Հովհաննիսյանը և Լեա Գուտիերեսը քննարկել են ԱԶԲ գործող ծրագրերը ՀՀ-ումՁերբակալվածները մեղադրվում են «հակառակորդի օգտին» լրտեսություն իրականացնելու մեջԱրգենտինան ջախջախեց Զամբիային, Բրազիլիան և Պորտուգալիան ևս հաղթանակներ տոնեցինՀայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի EYBL մրցաշարի Թելավիի փուլինԿայանված բեռնատարներից մարտկոցներ են գողացել «Գիշերային թմբուկներ» ներկայացումը՝ նվիրված Կիմ Արզումանյանի 100-ամյակինՇախմատի հավակնորդների մրցաշարԿարծես խրամատներում լինեինքՊարզապես չեմ կարող լինել և՛ մեկ թիմի սեփականատեր, և՛ մյուսի նախագահ Ռուս խորհրդարանականների Վաշինգտոն կատարած այցը կարևոր էր. ՌյաբկովԱռաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՈր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանն ու Պուտինը կքննարկեն տրանսպորտային և լոգիստիկ հարցեր. ՊեսկովԱրմեն Գրիգորյանը մասնակցել է անվտանգային քաղաքականությանը նվիրված քննարկմանըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿՌուսական նավթի տարանցման լիցենզիան երկարաձգվել էԱՄՆ դատարանը դադարեցրել է Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի շինարարությունը. BBCԵրևանի քաղաքապետարանն ուսումնասիրություն է կատարում թիվ 94 մսուր-մանկապարտեզումԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿԼիբանանի զինվորականները դուրս են գալիս որոշ սահմանային քաղաքներիցԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԻրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող. ABC NewsՆերառական կրթությունը՝ որպես հավասար հնարավորությունների հարթակ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում միջոցառում անցկացվեցԴավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել էԻրաքը սկսել է նավթ արտահանել Սիրիայի Ալ Վալիդ սահմանային անցակետովԲարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով ապրիլի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը մեկնարկել է. ԱՍՀՆՏղամարդն իր կնոջը հասցրել է ինքնասպանությանՄարդկությունը տասնամյակների դադարից հետո վերադառնում է ԼուսինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 30-ից 31-ըԱլեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդուհու կոչմանըԿիպրոսում շարունակվում է 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարըԻնդոնեզիան կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն անցկացնել իր երեք խաղաղապահների մահվան գործովԲաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվելԻրանում լրտեսության կասկածանքով ձերբակալել են չորս պետական ծառայողի. TasnimԱյսօր թռչունների միջազգային օրն էՎիրավորված իսրայելցիների ընդհանուր թիվը հասել է 6286-ի
Մամուլ

Իշխանությունները հիմնովին կոտրում են ժողովրդավարության ողնաշարը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ժողովրդի կամարտահայտությունը ժողովրդավարությանը բնորոշ ատրիբուտ է։ Այսինքն, ժողովուրդն է ընտրությունների արդյունքում որոշում, թե ինչպիսի իշխանություն է ցանկանում ունենալ թե՛ համապետական և թե՛ տեղական մակարդակով։ Տեղական մակարդակով իշխանություն ունենալու տեսանկյունից կարևոր է, որ վերջերս 36 խոշորացված համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքում, չնայած վարչական ռեսուրսների կիրառմանը և բանեցվող ճնշումներին, իշխող ՔՊ-ն մի շարք տեղերում պարտություն կրեց։ Եվ երբ արդեն արդյունքները պարզ էին, Փաշինյանը շտապեց իր ֆեյսբուքյան էջում գրառում անել ու բարձր գնահատել ՏԻՄ ընտրությունների որակը՝ հատուկ շեշտադրումով, թե քաղաքացին տեր է և որոշող։

Սակայն զավեշտալին այն է, որ ամեն անգամ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ իբր որոշողը քաղաքացին է, իրականում ամեն անգամ տրորում է ժողովրդի կամքն ու ամբողջ ուժով պայքարում ժողովրդավարության դեմ։ Դա արտահայտվում է թե՛ ընդունված որոշումներում և օրենսդրական նախաձեռնություններում, որոնք անցկացվում են առանց հանրության կարծիքը և մտահոգությունները հաշվի առնելու, թե՛ ուժային տեռորի մեթոդներով ընդդիմադիրների դեմ պայքարելու գործողություններում։ Նույնն է նաև ՏԻՄ ընտրությունների մասով։ Բոլոր այն համայնքներում, որտեղ ոչ իշխանական ուժերը կարող էին տեղական իշխանություն ձևավորել, Փաշինյանն ամեն ջանք ներդնում է, որպեսզի անպայման ՔՊականներից կամ իշխանական արբանյակ ուժերից մեկն անցնի։

Իսկ որտեղ իշխանությունները ջախջախիչ պարտություն են կրել, արդեն գործի են դրվում իրավապահ համակարգն ու քաղաքական բռնաճնշումները։ Վարդենիսում, Ախուրյանում, Թալինում, Վանաձորում, Քաջարանում, Գյումրիում, Նոյեմբերյանում, Վեդիում, Բերդում և մի շարք այլ համայնքներում Փաշինյանի իշխանությունն անցել է «շեֆի» սիրելի գործին՝ սպառնալիքների ու սարքված քրեական գործերի միջոցով ընդդիմախոս համայնքապետերին ու ավագանու անդամներին ճնշելուն։ Հասկանալի է, որ ոչ մեկն էլ սուրբ չէ, սակայն ինչպե՞ս է ստացվում, որ ամեն անգամ քրեական գործեր են հարուցվում ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների վրա կոնկրետ այն ժամանակ, երբ այդ մարդիկ իրենց քաղաքական գործունեությամբ խնդիրներ են ստեղծում ՔՊ-ի համար։ Քաղաքական ենթատեքստն այս ամենում այնքան ակնհայտ է, որ նույնիսկ ՄԻՊ-ն է մտահոգություն հայտնել, որ ՀՀ քաղաքացիների առաջնային քվեով ընտրված ՏԻՄ պաշտոնյաների նկատմամբ քաղաքական ու իրավապահ գործընթացներով տեղի են ունենում խիստ վտանգավոր միջամտություններ։

Համատեղ հայտարարությամբ են հանդես եկել նաև 14 կուսակցություններ՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել ընտրված քաղաքապետերին, ավագանու անդամներին և քաղաքական գործունեության համար կալանավորված անձանց։ Ստացվում է, որ Փաշինյանը ուղղակի թքած ունի ՀՀ քաղաքացիների քվեի ու ժողովրդավարական համակարգի վրա, որի արդյունքում «Հանուն ժողովրդավարության» համաժողովի ընթացքում ժողովրդավարության ամրապնդման մասին իր սրտաճմլիկ ելույթն ուղղակի հերթական պոպուլիզմի դրսևորման է վերածվում։ Միևնույն ժամանակ զարմանալի է, որ իբր ժողովրդավարության համար պայքարի առաջամարտիկի համբավ ձեռք բերած երկրներն ու կառույցները լուռ են, երբ Փաշինյանը ժողովրդավարությունը վերածել է «պոլի շորի»։

Նրան ոչ թե ժողովրդավարությունն է հետաքրքրում, այլ միայն սեփական աթոռը, ու ստացվում է, որ այդ արտաքին ուժերին պետք է Հայաստանում ունենալ իրենց պահանջներն անվերապահ կատարող և սեփական աթոռի վրա դողացող ղեկավար։ Մյուս կողմից էլ՝ երբեք իրավապահ համակարգը այսպիսի խամաճիկ վիճակում չի հայտնվել, երբ երկրում աճում է ծանր հանցագործությունների թիվը, և դրանց դեմ պայքարելու և պրոֆիլակտիկ աշխատանքներ տանելու փոխարեն, իրավապահները առավոտից երեկո քաղաքական թեմաներով են զբաղված՝ բացառապես Փաշինյանի անձնական ցանկություններն ու «մանկության երազանքները» կյանքի կոչելու նպատակով։ Ուշագրավ իրավիճակ է նաև Երևան քաղաքի մասով։

Ճիշտ է՝ Երևանի քաղաքապետի հարցն արտաքուստ նեղ կուսակցական խնդիր է, քանի որ քաղաքապետին ավագանին է ընտրում, և իշխող ուժն էլ փոխում է իր քաղաքապետի թեկնածուին, բայց մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել, որ երևանցին ընտրությունների արդյունքում իր քվեն տվել է նաև ցուցակը գլխավորող կոնկրետ անձի։ Ըստ էության, երևանցիների մեծ մասը, նույնիսկ նրանք, ովքեր թերահավատ էին դերասան քաղաքապետի՝ հավանական հաջողության առումով, հիմա բավականին գոհ են իրենց կատարած ընտրության արդյունքներից, քանի որ Հայկ Մարությանի օրոք կատարված աշխատանքը տեսանելի է, նա այն հատուկենտ պաշտոնյաներից է, որը վարորդներ ու թիկնապահներ չի պահում, ազատ շփվում է մարդկանց հետ և կենտրոնացել է քաղաքի խնդիրների լուծման վրա։

Սակայն Փաշինյանին երևանցիների կարծիքը շատ քիչ է հետաքրքրում։ Մյուս կողմից էլ՝ տևական ժամանակ է՝ իշխանությունների թիրախում է հայտնվել ՄԻՊ Արման Թաթոյանը, որը, ի տարբերություն իշխող ուժի ներկայացուցիչների, չի կաշկանդվում իրականությունը ներկայացնելուց ու հայության նկատմամբ ադրբեջանաթուրքական հանցագործությունները միջազգային հանրությանն ի ցույց դնելուց։ Ներքին խնդիրների մասին դեռ չենք խոսում: Սակայն իշխանություններին պետք չէ ինքնուրույն ՄԻՊ։ Ավելին, պետք չէ ՄԻՊ, որը բարձրաձայնում է ադրբեջանաթուրքական հանցագործությունների մասին: Նրանց անհրաժեշտ է ունենալ իրենցից կախյալ մի պաշտոնյա, որը միայն Փաշինյանին հաճոյանալու գործով կզբաղվի:

Նիկոլը դրան կհասնի մարտին, եթե մինչ այդ ինքը մնա իշխանության: Մի խոսքով, եթե ամփոփենք, ապա Նիկոլին սարսափեցնում է մի քանի հանգամանք: Նախ՝ նա չի ներում այն պաշտոնյաներին, որոնք կարող են թեկուզ երբեմն մտածել ժողովրդի մասին: Նա չի ներում նրանց, ովքեր մտահոգ են Հայաստանի սահմանների ու անվտանգության հարցերով: Նա չի ներում նրանց, ովքեր որոշակի վարկանիշ են ունենում հանրության շրջանում: Նա չի ներում նրանց, ովքեր Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ են խոսում: Վերջապես նա չի ներում նրանց, ովքեր կարող են փոքր-ինչ խոչընդոտել իր պաշտոնավարմանը: Ու նա իրականացնում է իր «բյուրեղյա երազանքը»՝ քրգործեր սարքել տալ, «փակել» տալ բոլոր վերը նշվածներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում