Զավթել համայնքապետի պաշտոնը՝ ամեն գնով
«Հրապարակ» թերթը գրում է. «Վեդիում ՔՊ-ի` իշխանությունը զավթելու ծրագիրը ձախողվեց: Համայնքը պատրաստվում է նոր ընտրությունների: Անգամ ընտրական մեծ ծախսերը հետ չեն պահում իշխանություններին ֆորսմաժորներ ստեղծելու մտքից: Իսկ նոր ընտրություններում հաջողելու համար իշխանությունը որոշել է կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանին, որը ձախողված մարզպետ էր եւ մյուս պաշտոններում էլ իրեն չի արդարացրել, նշանակել Վեդի խոշորացված համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։
Համայնքապետարանում երկուշաբթի սպասում են Գարիկին: Խոսակցություն կա, որ հենց երկուշաբթի օրն էլ նշանակվելու է։ Իսկ համայնքապետի ներկայիս պաշտոնակատար Ռաֆայել Հակոբյանը, ով Արարատի նախկին փոխմարզպետ Կառլեն Հակոբյանի որդին է, կդառնա նրա տեղակալը։ Աշխատանքից ազատվելու դիմում է գրել ներկայիս փոխքաղաքապետ Ալբերտ Սիմոնյանը, որն ընդդիմության թիմից է։
Գարիկ Սարգսյանի նշանակման լուրը տագնապ է առաջացրել համայնքապետարանում, շատերը կասկած չունեն, որ նա զարկ է տալու կադրային ջարդին, ազատվելու է նախկինների կադրերից, որպեսզի նոր ընտրություններին կուռ շարքերով գնա:
Ընտրությունը, ամենայն հավանականությամբ, կլինի փետրվարի կեսերին։ Ինչ վերաբերում է Արարատ խոշորացված համայնքին, այստեղ էլ «արշալույսները խաղաղ» չեն․ Արման Բաբաջանյանի ցուցակով առաջադրված եւ 13,82 տոկոս տարած Արսեն Հակոբյանը, որի միանալու դեպքում միայն իշխանական թեկնածուն կարող է համայնքապետ դառնալ, խառնել է նախապես գծված սցենարը եւ չի պատրաստվում հենց այնպես կոալիցիա կազմել ՔՊ-ի հետ ու նրանց տալ համայնքի ղեկավարի պաշտոնը։
Երեկ նշանակված ավագանու անդրանիկ նիստը չի կայացել, քանի որ Հակոբյանի պահանջներին իշխանությունը չի արձագանքել: Ըստ լուրերի, Հակոբյանը չի բավարարվում միայն փոխքաղաքապետի պաշտոնով, ավելին է ուզում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)