Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում 2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազություն Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում «էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհին Չեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետների Սթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ Huawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները Հնչող արձան․ «100 վայրկյան» «Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակում Կառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքները Վարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը

Հայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազությունՓաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում«էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՍուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհինՉեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետներիՍթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարներըՀնչող արձան․ «100 վայրկյան»«Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակումԿառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքներըՎարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումըՎահե Հովհաննիսյանը և Լեա Գուտիերեսը քննարկել են ԱԶԲ գործող ծրագրերը ՀՀ-ումՁերբակալվածները մեղադրվում են «հակառակորդի օգտին» լրտեսություն իրականացնելու մեջԱրգենտինան ջախջախեց Զամբիային, Բրազիլիան և Պորտուգալիան ևս հաղթանակներ տոնեցինՀայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի EYBL մրցաշարի Թելավիի փուլինԿայանված բեռնատարներից մարտկոցներ են գողացել «Գիշերային թմբուկներ» ներկայացումը՝ նվիրված Կիմ Արզումանյանի 100-ամյակինՇախմատի հավակնորդների մրցաշարԿարծես խրամատներում լինեինքՊարզապես չեմ կարող լինել և՛ մեկ թիմի սեփականատեր, և՛ մյուսի նախագահ Ռուս խորհրդարանականների Վաշինգտոն կատարած այցը կարևոր էր. ՌյաբկովԱռաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՈր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանն ու Պուտինը կքննարկեն տրանսպորտային և լոգիստիկ հարցեր. ՊեսկովԱրմեն Գրիգորյանը մասնակցել է անվտանգային քաղաքականությանը նվիրված քննարկմանըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿՌուսական նավթի տարանցման լիցենզիան երկարաձգվել էԱՄՆ դատարանը դադարեցրել է Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի շինարարությունը. BBCԵրևանի քաղաքապետարանն ուսումնասիրություն է կատարում թիվ 94 մսուր-մանկապարտեզումԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿԼիբանանի զինվորականները դուրս են գալիս որոշ սահմանային քաղաքներիցԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԻրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող. ABC NewsՆերառական կրթությունը՝ որպես հավասար հնարավորությունների հարթակ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում միջոցառում անցկացվեցԴավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել էԻրաքը սկսել է նավթ արտահանել Սիրիայի Ալ Վալիդ սահմանային անցակետովԲարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով ապրիլի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը մեկնարկել է. ԱՍՀՆՏղամարդն իր կնոջը հասցրել է ինքնասպանությանՄարդկությունը տասնամյակների դադարից հետո վերադառնում է ԼուսինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 30-ից 31-ըԱլեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդուհու կոչմանըԿիպրոսում շարունակվում է 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարըԻնդոնեզիան կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն անցկացնել իր երեք խաղաղապահների մահվան գործովԲաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվելԻրանում լրտեսության կասկածանքով ձերբակալել են չորս պետական ծառայողի. TasnimԱյսօր թռչունների միջազգային օրն էՎիրավորված իսրայելցիների ընդհանուր թիվը հասել է 6286-ի
Հայաստան

Շնորհակալությունով չէ, խոնարհվի․ Իսկական թրիլեր՝ Թալինում, որի ընթացքում համայնքապետ ընտրվեց ՔՊ թեկնածուն

Քիչ առաջ Թալին խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստում ավագանին համայնքի ղեկավար ընտրեց ՔՊ կուսակցության ներկայացուցիչ Տավրոս Սափեյանին։

Նշենք, որ Սափեյանը չպետք է ընտրվեր համայնքապետ, քանի որ ընդդիմադիր «Զարթոնք», «Հայք», «Մեր համայնք» կուսակցությունները հուշագիր էին ստորագրել՝ որպես համայնքապետի թեկնածու առաջադրելով Կարեն Գրիգորյանին՝ «Հայք» կուսակցությունից։

Այսօր Գրիգորյանը ոչ միայն ինքնաբացարկ հայտնեց, այլ նաև վճռորոշ դերակատարում ունեցավ համայնքապետի ընտրության հարցում։

Այն բանից հետո, երբ Գրիգորյանն ինքնաբացարկ հայտնեց, որպես ընդդիմության կողմից միասնական թեկնածու առաջադրվեց Դավիթ Մանուկյանը, իշխող ՔՊ-ի կողմից՝ Տավրոս Սափեյանը։

Քվեարկության ժամանակ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց կողքին կանգնել են, ապա դիմեց Տավրոս Սափեյանին․ «Տավրոս, դու գիտես, չէ՞, որ սա քո համար չի արվում, մի հատ բարձրաձայնի։ Էս ամբողջ ծանրությունը վերցնում եմ իմ վրա, ոչ մեկին վատ վիճակի մեջ չեմ դնում»։

Սափեյանը հայտարարեց, որ ամեն ինչը գիտի։

«Չգիտես, ասում եմ, որ իմանաս, հասկացա՞ր»,-ասաց Գրիգորյանը՝ նշում անելով իր քվեաթերթիկի վրա։

Քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում պարզվեց, որ Սափեյանը համայնքապետ ընտրվեց՝ ստանալով մեկ ձայն ավել, այդ ձայնը հենց Կարեն Գրիգորյանի ձայնն էր։

Համայնքի ղեկավար ընտրվելուց հետո Սափեյանը շնորհակալություն հայտնեց բոլորից․ «Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Կարենին»:

«Շնորհակալություն մի հայտնի, խոնարհվի իր առաջ»,-լսվեց նիստերի դահլիճում։

«Ներողություն, ես որպես ծնող չեմ կարողանում այս մարդուն նայել»,-ասաց ներկաներից մեկ այլ մարդ։

Քվեարկությունից հետո Կարեն Գրիգորյանն արագ հեռացավ։

Դավիթ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Կարեն Գրիգորյանը պատասխանատվություն է կրում 6 հազար ընտրողի առջև․ «Երեք կուսակցությունները միացել էին, ինքը ստորագրել էր այդ հուշագրի տակ, հիմա դեմ է քվեարկել իր որոշմանը, թող ասի, թե ինչու»։

Ենթադրյալ ճնշումների մասին, Մանուկյանն ասաց, որ Գրիգորյանից պետք է հարցնել՝ միաժամանակ բացառելով, որ քաղաքական հայացքների փոփոխություն կարող է եղած լինել:

Մանուկյանը նաև չբացառեց, որ կարող են մանդատները վայր դնել՝ նշելով, որ պատասխանատու են 6 հազար ընտրողի առջև, այդ պատասխանատվությունը տանելու են մինչև վերջ։

Նա ասաց, որ Գրիգորյանի պահվածքում փոփոխություն նկատել է վերջին ժամանակները, ընտրությունների ժամանակ, հուշագիրը ստորագրելու ժամանակ ամեն ինչ նորմալ է եղել։

Լուրերին, որ նրա ընտանիքի անդամներին ճնշել են, Մանուկյանն ասաց, որ դա ինքը պետք է բարձրաձայնի, եթե նման բան կա․ «Նաև ինքը պետք է պատասխանի, թե ինչու հետ կանգնեց պատասխանատվությունից, որը վերցրել ու հետ է կանգնել»։

Կոնկրետ իր առումով Մանուկյանն ասաց, որ իր հետ կապի դուրս չեն եկել․ «Եղել են դեպքեր, մի քանի մեքենայով փորձել են հետապնդել, սակայն ինձ հետ կոնտակտի դուրս չեն եկել, չեն փորձել ճնշում գործադրել, չէին էլ կարող»։

Ինչ վերաբերում Չաղ Ռուստամին, նա ասաց, որ չի ճանաչում վերջինիս, ով նրա մասին խոսել է, պետք է ինքը պատասխանի։

«Զարթոնք» կուսակցության առաջին համար Մնացական Մնացականյանը, ով այսօրվա նիստում ինքնաբացարկ հայտնեց՝ առաջարկելով քվեարկել Դավիթ Մանուկյանի օգտին, ասաց, որ հարցերին պետք է Գրիգորյանը պատասխանի․ «Մենք չենք խոսել, դա իր որոշումն է եղել, չեմ կարող ուրիշի փոխարեն պատասխանել»։

Մնացականյանի խոսքերով, Գրիգորյանը քվեարկել է ՔՊ-ի թեկնածուի օգտին, ինչը երևաց բաց քվեարկության ժամանակ։

 Ինչ վերաբերում է քվեակության ժամանակ Կարեն Գրիգորյանի ելույթին, Մնացականյանն ասաց, թե չհասկացավ ինչ ասաց, ավելի լավ է Գրիգորյանից հարցնել․ «Ես լսեցի, որ նա դիմեց ՔՊ թեկնածուին ու ասաց, որ վերջինս պետք է իմանա, թե ում խաթր է այդ ձայնը տալիս։ Եթե որևէ մեկի խաթր որևէ մեկը կարող է 6 հազար մարդու ձայն ոտնատակ տալ․․․ սա 29 համայնքի ընտրողի խնդիր է»։

 Մնացականյանը չգիտի՝ ճնշումներ եղել են, թե՝ ոչ, հարցերին պետք է Գրիգորյանը պատասխանի։