Ադրբեջանն ուղիղ կերպով սպառնում է անցակետեր տեղակայել «Լաչինի միջանցքի» հատվածում. Աբրահամյան
Ադրբեջանը միջանցքի գաղափարը առաջ մղելու համար փաստացի նոր շանտաժի է դիմել՝ փորձում է «Լաչինի միջանցքի» հարցը վերադարձնել քննարկումների փուլ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ընդ որում՝ «Լաչինի միջանցքի» հարցը սահմանված և կարգավորված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամ, սակայն դա, կարծես, Ադրբեջանին քիչ է հուշում։
Նկատենք, որ մինչ այս պահը, միջանցք ստանալու համար Ադրբեջանը քննարկման տիրույթ էր վերադարձրել Գորիս-Կապան ճանապարհի հարցը՝ սպառնացել, որ միջանցքի չտրամադրման պարագայում անցակետեր կտեղակայի այդ ու Կապան-Ճակատեն ճանապարհին. վերջնարդյունքում ադրբեջանական անցակետեր տեղակայվեցին, ՀՀ-ի համար էլ ճանապարհը փակվեց։
Ու սա այն դեպքում, որ այդ ճանապարհի շահագործման, անվտանգության ապահովման և ՀՀ քաղաքացիների անխոչընդոտ երթևեկության վերաբերյալ 5-ամյա ժամկետով հուշագիր էր ստորագրվել։
Անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարվող բանակցությունների մեծ թվով բաղադրիչներ չեն հանրայնացվել և կուլիսային գործընթացներ են ընթանում, նույնիսկ եղած փաստերը ցույց են տալիս, որ ՀՀ-ն Արցախի հետ կապող «Լաչինի միջանցքի» թեման Ադրբեջանը բերել է օրակարգ և սպառնում է իր պահանջների չկատարման դեպքում, ճանապարհի հետ կապված կարգավորումներում, վտանգավոր փոփոխություններ իրականացնել։
Ադրբեջանն ուղիղ կերպով սպառնում է անցակետեր տեղակայել «Լաչինի միջանցքի» հատվածում, ինչը հղի է աղետալի հետևանքներով։
Դե չասեմ, թե Ադրբեջանի հետ բանակցություններում կռացած, գլուխը ծուռ դիրք ընդունելուց բացի ինչով է զբաղված Հայաստանի իշխանությունը՝ տարբեր տհասների համար քաղաքական կարիերա ստեղծելով, տարբեր պաշտոններում տեղավորելով և պարզապես պայքարող, սկզբունքային դեմքերի գրպանները քրեական գործեր գցելով»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Քաղաքացին պետք է առնվազն 6 ամիս բնակված լինի Հայաստանում. Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվու...