«Ժիրայր Լիպարիտյանն ուղեծրից դուրս քաղաքական գործիչ է». Ռուդիկ Հյուսնունց
Դեկտեմբերի 14-ին ՀՀ առաջին նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ժիրայր Լիպարիտյանը խորհրդարանում փակ դռների հետևում հանդիպել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ:
Հանդիպումից առաջ լրագրողների հետ կարճատև զրույցում անդրադառնալով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններին, նա ասել էր, որ այդ երկու երկրներից վտանգ չի տեսնում։
«Ես Ադրբեջանից ու Թուրքիայից վտանգ չեմ տեսնում, նորմալ է, եթե մենք նորմալ վարվենք։ Կարդացեք իմ գիրքը, այնտեղ բոլոր պատասխաները կան, ծուլանում եք ու չեք կարդում»,- լրագրողներին մեղադրելով՝ ասել էր Լիպարիտյանը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցն անդրադառնալով Ժիրայր Լիպարիտյանի այս հայտարարությանը, նախ ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել նրա որևէ հայտարարություն, քանի որ նա այն կարևոր քաղաքական գործիչը չէ, ում ասածները պետք է լուրջ ընդունել ու մեկնաբանել։
Այնուհետև հավելեց. «Չգիտեմ՝ Ժիրայր Լիպարիտյանը որտեղից է հայտնվել, նա ուղեծրից դուրս քաղաքական գործիչ է։ Ես իրեն չեմ ուզում մեկնաբանել, իր ասածը լուրջ չեմ ընդունում, որովհետև ինքն այսօր լուրջ քաղաքականությամբ չի զբաղվում, եթե զբաղվել է, ապա ասեք, թե վերջին 10 տարում էլ ինչ հայտարարություններ է արել։ Ինքն օրակարգ է թելադրում, չգիտեմ, թե ում կողմից։ Եթե ասում է, որ Թուրքիայից ու Ադրբեջանից վտանգ չի տեսնում, ապա ես էլ կասեմ՝ քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել Արցախի անկախությունը, մենք վտանգ ունենք, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ վտանգ ունենք։ Սա իմ կարծիքն ու համոզմունքն է։
Նման հայտարարությունների լուրջ մի վերաբերվեք, քանի որ այդ մարդը լուրջ քաղաքական գիծ չի ներկայացնում, և նրա կարծիքը ես չգիտեմ, թե ինչ ուժերի սպասարկում է»։


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)