Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում 2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազություն Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում «էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհին Չեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետների Սթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ Huawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները Հնչող արձան․ «100 վայրկյան» «Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակում Կառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքները Վարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը

Հայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազությունՓաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում«էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՍուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհինՉեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետներիՍթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարներըՀնչող արձան․ «100 վայրկյան»«Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակումԿառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքներըՎարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումըՎահե Հովհաննիսյանը և Լեա Գուտիերեսը քննարկել են ԱԶԲ գործող ծրագրերը ՀՀ-ումՁերբակալվածները մեղադրվում են «հակառակորդի օգտին» լրտեսություն իրականացնելու մեջԱրգենտինան ջախջախեց Զամբիային, Բրազիլիան և Պորտուգալիան ևս հաղթանակներ տոնեցինՀայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի EYBL մրցաշարի Թելավիի փուլինԿայանված բեռնատարներից մարտկոցներ են գողացել «Գիշերային թմբուկներ» ներկայացումը՝ նվիրված Կիմ Արզումանյանի 100-ամյակինՇախմատի հավակնորդների մրցաշարԿարծես խրամատներում լինեինքՊարզապես չեմ կարող լինել և՛ մեկ թիմի սեփականատեր, և՛ մյուսի նախագահ Ռուս խորհրդարանականների Վաշինգտոն կատարած այցը կարևոր էր. ՌյաբկովԱռաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՈր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանն ու Պուտինը կքննարկեն տրանսպորտային և լոգիստիկ հարցեր. ՊեսկովԱրմեն Գրիգորյանը մասնակցել է անվտանգային քաղաքականությանը նվիրված քննարկմանըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿՌուսական նավթի տարանցման լիցենզիան երկարաձգվել էԱՄՆ դատարանը դադարեցրել է Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի շինարարությունը. BBCԵրևանի քաղաքապետարանն ուսումնասիրություն է կատարում թիվ 94 մսուր-մանկապարտեզումԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿԼիբանանի զինվորականները դուրս են գալիս որոշ սահմանային քաղաքներիցԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԻրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող. ABC NewsՆերառական կրթությունը՝ որպես հավասար հնարավորությունների հարթակ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում միջոցառում անցկացվեցԴավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել էԻրաքը սկսել է նավթ արտահանել Սիրիայի Ալ Վալիդ սահմանային անցակետովԲարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով ապրիլի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը մեկնարկել է. ԱՍՀՆՏղամարդն իր կնոջը հասցրել է ինքնասպանությանՄարդկությունը տասնամյակների դադարից հետո վերադառնում է ԼուսինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 30-ից 31-ըԱլեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդուհու կոչմանըԿիպրոսում շարունակվում է 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարըԻնդոնեզիան կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն անցկացնել իր երեք խաղաղապահների մահվան գործովԲաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվելԻրանում լրտեսության կասկածանքով ձերբակալել են չորս պետական ծառայողի. TasnimԱյսօր թռչունների միջազգային օրն էՎիրավորված իսրայելցիների ընդհանուր թիվը հասել է 6286-ի
Հայաստան

«Սահմանազատումը տեղի է ունենում ոչ թե 1929, այլ 1975 թվականի քարտեզով». Ամատունի Վիրաբյան

Դեկտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Կապան համայնքում լրագրողների հետ զրույցում համայնքապետ Գևորգ Փարսյանն ասել էր, որ իրենք գերադասում են և նաև պատկերացնում են, որ դեմարկացիոն և դելիմիտացիոն գործընթացը պետք է տեղի ունենա մինչև1929 թվականի քարտեզներով։

«1929 թվականին ԽՍՀՄ տարիներին Կապանի շրջանի 21 հայկական գյուղ նվիրաբերվեց Ադրբեջանին, և հենց այդ օրվանից մեզ մոտ առաջացավ այն հիմնական խնդիրը, որը ներկայումս ունենք։ Օդանավակայանի անմիջական հարևանությամբ թշնամու առկայությունը, ճանապարհների խնդիրը․․․ Այսինքն՝ եթե առաջնորդվենք մինչև 1929 թվականի քարտեզներով, բավականին լուրջ տարածքներ հայկական տարածքներ են։

Հիմա մենք պետք է խուսափենք առհասարակ ասել՝ հայկական կամ ադրբեջանական տարածքներ են՝ ցանկացած քարտեզով, ինչո՞ւ, որովհետև քանի դեռ չեն իրականացրել դեմարկացիա և դելիմիտացիա, պարզ չէ՝ դա ադրբեջանակա՞ն է, թե՞ հայկական է։ Նույնը վերաբերում է է Մ-2 և Մ-17-ին, նույնը՝ նաև այն տարածքներին, որոնք կոչվում են, այսպես կոչված, «ադրբեջանական»»,- ասել էր Գևորգ Փարսյանը։

168.am-ը Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանից հետաքրքրվեց՝ արդյոք Ազգային արխիվում պահպանվո՞ւմ են 1929 թվականի քարտեզները, և այդ քարտեզներով սահմանազատում ու սահմանագծում իրականացնելու դեպքում ի՞նչ պատկեր է ստացվելու Հայաստանի համար։

«Այո, Ազգային արխիվում պահպանվում է 1929 թվականի քարտեզը։ Ես կարծում եմ՝ սահմանազատումն ու սահմանագծումը տեղի է ունենալու ոչ թե այդ քարտեզներով, այլ Խորհրդային Միության 1975 թվականի քարտեզով՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որը կա Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում և Կապան-Ճակատեն հատվածներում, որտեղ վերահսկողություն են իրականացնում ադրբեջանցիները։ Այդ քարտեզով Կապան-Գորիս ճանապարհի մի հատվածը պատկանում էր Հայաստանին, մյուս հատվածը՝ Ադրբեջանին, և այդպես շարունակ ծայրից ծայր։ Սա նշանակում էր, որ այդ ճանապարհը ոչ միայն Ադրբեջանի ինքնիշխանության տակ էր, այլև Հայաստանի։ Այդ ճանապարհի խնդիրը պետք է լուծվի, իսկ 1929 թվականի քարտեզով նման խնդիր չկա։ Այսօր ադրբեջանցիները գրավել են այդ ամբողջ ճանապարհը և այնտեղ դրել են մաքսակետ»,- նշեց Ամատունի Վիրաբյանը։

Միաժամանակ նա նշեց, որ 1929 թվականին Կապանից հայկական 21 գյուղ անցել է Ադրբեջանին, իսկ Հայաստանին են անցել Մեղրու շրջանի Նուվալդին և ևս 2 գյուղ, ինչը խնդիր է առաջացնում։

«1975 թվականի քարտեզով մենք ոչ միայն չենք կարողանալու այդ 21 գյուղերը վերադարձնել, այլև Ադրբեջանին պետք է տանք Նուվալդին ու 2 գյուղ, որոնք, կարծեմ, այսօր չկան, որովհետև փոքր գյուղեր էին, բայց Նուվալդին կա ու այն բավականին մեծ գյուղ է։ Ես չեմ կարող պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ են մեր իշխանությունները հենց այս քարտեզով գնացել սահմանազատման, ես պետական իշխանության մեջ չկամ, ուղղակի որպես պատմաբան՝ իմ կարծիքն եմ ասում։ «Ինչու»-ները շատ են, որոնց դժվար է պատասխանել»,- եզրափակեց Ամատունի Վիրաբյանը։