Ռուսաստանը եւ Հայաստանը շատ լուրջ փոխգործակցում են ԵԱՏՄ շրջանակում. Սերգեյ Կոպիրկին
ԵԱՏՄ-ն ապահովել է մասնակից երկրների տնտեսությունների կայուն զարգացում եւ նպաստել մեր քաղաքացիների կյանքի ու բարեկեցության բարելավմանն իր գոյության առաջին 7 տարում։ Այս մասին Եվրասիական փորձագիտական ակումբի 7-րդ ամենամյա նիստի ընթացքում, «ԵԱՏՄ-ն 7 տարեկան է. երեկ, այսօր, վաղը» համաժողովում դեկտեմբերի 15-ին ասաց Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դա, նրա խոսքով, արտացոլվում է շատ ցուցանիշներում։ Առաջընթացը, դեսպանի կարծիքով, բավական նշանակալի է։ «Եվրասիական մայրցամաքի տարածքում փոխգործակցությունը ընթանում է տարբեր ձեւաչափերով ու հատուկ նշանակություն ունի։ Այն առավել առաջանցիկ ինտեգրացիոն ձեւաչափ է»,- ընդգծեց դիվանագետը։
Ծառայությունների շուկան, օրինակ, ընդգրկում է 53 սեկտոր։ Բացի այդ, ընդունվել է միասնական Մաքսային օրենսգիրք, ուժի մեջ է մտել կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը եւ այլն։ «Ռուսաստանը եւ Հայաստանը շատ լուրջ փոխգործակցում են ԵԱՏՄ շրջանակում։ Հայաստանը մեծ դեր է խաղում ե՛ւ կապերի ընդլայնման, ե՛ւ երրորդ երկրների հետ փոխգործակցության գործում։ Միությանն անդամակցությունից ակնհայտ է նաեւ տնտեսական շահը Հայաստանի համար, ինչը հաստատվում է փոխադարձ առեւտրի աճով։ Նաեւ հայկական արտադրանքի արտահանման ծավալներն են 2021թ. 9 ամսում ապահովել 30 տոկոս աճ։ Ընդ որում՝ աճ է նկատվում ԵԱՏՄ բոլոր գործընկերներ հետ կապերում։ Այդ ցուցանիշը, ի թիվս այլ բաների, ցույց է տալիս նաեւ, որ հանրապետության տնտեսությունը համավարակից հետո սկսել է աստիճանաբար վերականգնվել»,- նշեց Կոպիրկինը։


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)