Մի պատմություն, որի մասին եզակիները թերևս գիտեն
Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի պատմություն, որի մասին եզակիները թերևս գիտեն:
2015-16 թթ. Ժիրայր Լիպարիտյանը փորձել էր Հայաստան գալ: Օդանավակայանում հայտնաբերել էր, որ իր մուտքն արգելված է: Հետ էին ուղարկել ԱՄՆ: Սկսել էր լոբբինգ անել: Գործընթաց էր ներգրավվել նաև ԱԳ նախարար Էդիկ Նալբանդյանը և միայն Սերժ Սարգսյանի անձնական թույլտվությամբ էր արգելքը հանվել: Բայց Լիպարիտյանը Հայաստանում ելույթներ չէր ունեցել, մամուլի չէր արժանացել:
Թե ինչու էին արգելել ու հետո ինչու էր Սերժը թույլատրել` հայտնի չէ: Թերևս կարելի է միայն կռահել: Հայտնի է փոխարենը, որ Լիպարիտյանը Ամերիկայում հակահայկական և պրոթուրքական սերունդներ կրթելուց հետո, նաև` Լիհայի համալսարանի դասախոս արմանգրիգորյաններ «արտադրելուց» հետո հիմա իշխանությունից իր հեռանալուց հետո առաջին անգամ է երկար դադարից հետո անցել Հայաստանում հայերին պրոթրքականություն և հակահայություն քարոզելու պիղծ, բայց ցավոք արդյունավետ գործին:
Ընդհանուր մեծ պլանի մի մաս է: Թշնամուն անհրաժեշտ է երկիրը քանդել նաև ներսից ու հայ ժողովրդին համոզփլ, որ ինքնասպանության դեղահաբը իր խնդիրների միակ լուծումն է: Եվ Արցախի կորստյան ու Հայաստանի պարտության գլխավոր գաղափարախոսը, որ Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարական ավագ հոգեղբայրն է ու անցյալ տարվա մինչ այսօր շարունակվող աղետի հիմքերի ամենաառանցքային հիմնադիրներից, հիմա եկել է երեսուն տարի առաջ իր սկսած գործը ավարտին հասցնելու:
Եվ ո´չ: Նա ամերիկյան գործակալ չէ: Ճի´շտ հակառակը:
Բայց ամենասարսափելին այն չէ, որ համատարած դեգրադացիայի ու կործանման մթնոլորտում կործանիչն այցելում է իր արած ավերի վայր: Սարսափելին այն է, որ մամուլն ու լրատվամիջոցներն առատորեն լուսաբանում են նրան, խոսափող տալիս և հանրային լսարան տրամադրում: Այսպես վաղը գորշ գայլերի առաջնորդին են լսելու, լուսաբանելու և հարգանքով հարցեր տալու:
Թշնամական պրոպագանդայի խոսափողների վերածված լրատվամիջոցներն ապագայում ազատելու ենք իրենց պատվիրատուներից, որ դառնան հայկական ու իրապես անկախ, իսկ լևոնիզմ-լիպարիտյանիզմը հիմնահատակ ավերելու ենք:
Լիպարիտյանի առջև Հայաստանի դռները բաց ենք պահելու, որ գա և օրենքի առջև պատասխան տա: Վստահ ենք, որ չի գա: Իր նյուրեմբերգյան դատին նա տղամարդկություն չի ունենա ներկա լինելու:
Իր անունն էլ դարձնելու ենք ազգակործանության և դավաճանության հոմանիշ:
Իսկ առայժմ դավաճանների բանակների ավերի ժամանակն է: Ու այդ բանակը կասեցնելով ենք մենք զբաղված:
Իսկ վաղը` ... վաղը պետություն ենք կառուցելու: Ավերակների վրա, ավերակներից հառնող, բայց պետություն: Ուժեղ պետություն: Մենք դա անելու ենք»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Քաղաքացին պետք է առնվազն 6 ամիս բնակված լինի Հայաստանում. Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվու...