«Սոնան գրել էր՝ ե՞րբ եմ գոռացել Նիկոլ. այ բալամ, փաստեր կան՝ գոռացե՞լ ես, լավ ես արել, ես էլ եմ գոռացել՝ լավ եմ արել». Արմինե Գրիգորյան
«Ինձ համար մեկ ժամ ծառայող զինվորն էլ հերոս է, ո՞նց կարելի է նրանց ասել՝ դավաճաններ: Դասալիքները մեր երեխեքին ասում են՝ դասալիք: Առանց հետաքննելու, թե ինչ պայմաններում են հանձնում զենքը և հանձնվում թշնամուն, չի կարելի մեղադրել: Հիմա էլ հերթը գերիներինն է: Ոչ միայն այդ երեխեքը, այլև մենք ազգովի ենք գերի ընկել էս մեր ղեկավարության ձեռքը»,- նման կարծիք «Հայելի» ակումբում հայտնեց երգչուհի Արմինե Գրիգորյանը:
Նա անդրադաձավ նաև երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու դեպքին՝ ասելով, որ շատ բան չի կարող ասել, բայց ցանկացավ խոսել այն մասին, ինչից տեղյակ է:
«Տեսա, որ Սոնան գրել էր. «Էտ որ գրում եք գոռում էի Նիկոլ, էտ ես ե՞րբ եմ գոռացել Նիկոլ։ Ես ինքս եղել եմ միշտ ժողովրդիս կողքին, միշտ ու հիմա զինվորիս կողքին, դուք ինչ եք արել…»: Այ բալամ, գոռացել ես, լավ ես արել: Ասա՝ գոռացել եմ, այսօր չեմ գոռում: Եթե, իհարկե, չես գոռում: Տաղանդավոր է Սոնան, բայց այնպես չէ, որ միայն ինքն է տաղանդավոր. շատ տաղանդավոր մարդիկ կան: Ուղղակի պետք չի ասել՝ չեմ գոռացել. փաստեր կան, նկարներ, տեսանյութեր կան, այ Սոնա ջան: Գոռացե՞լ ես՝ լավ ես արել, ես էլ եմ գոռացել՝ լավ եմ արել: Էսօր գոռում եմ, որ ես սխալ եմ եղել, որ գոռացել եմ»,- նշեց Արմինե Գրիգորյանը:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է