Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում 2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազություն Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում «էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհին Չեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետների Սթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ Huawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները Հնչող արձան․ «100 վայրկյան» «Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակում Կառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքները Վարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը

Հայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազությունՓաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում«էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՍուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհինՉեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետներիՍթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարներըՀնչող արձան․ «100 վայրկյան»«Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակումԿառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքներըՎարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումըՎահե Հովհաննիսյանը և Լեա Գուտիերեսը քննարկել են ԱԶԲ գործող ծրագրերը ՀՀ-ումՁերբակալվածները մեղադրվում են «հակառակորդի օգտին» լրտեսություն իրականացնելու մեջԱրգենտինան ջախջախեց Զամբիային, Բրազիլիան և Պորտուգալիան ևս հաղթանակներ տոնեցինՀայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի EYBL մրցաշարի Թելավիի փուլինԿայանված բեռնատարներից մարտկոցներ են գողացել «Գիշերային թմբուկներ» ներկայացումը՝ նվիրված Կիմ Արզումանյանի 100-ամյակինՇախմատի հավակնորդների մրցաշարԿարծես խրամատներում լինեինքՊարզապես չեմ կարող լինել և՛ մեկ թիմի սեփականատեր, և՛ մյուսի նախագահ Ռուս խորհրդարանականների Վաշինգտոն կատարած այցը կարևոր էր. ՌյաբկովԱռաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՈր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանն ու Պուտինը կքննարկեն տրանսպորտային և լոգիստիկ հարցեր. ՊեսկովԱրմեն Գրիգորյանը մասնակցել է անվտանգային քաղաքականությանը նվիրված քննարկմանըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿՌուսական նավթի տարանցման լիցենզիան երկարաձգվել էԱՄՆ դատարանը դադարեցրել է Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի շինարարությունը. BBCԵրևանի քաղաքապետարանն ուսումնասիրություն է կատարում թիվ 94 մսուր-մանկապարտեզումԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿԼիբանանի զինվորականները դուրս են գալիս որոշ սահմանային քաղաքներիցԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԻրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող. ABC NewsՆերառական կրթությունը՝ որպես հավասար հնարավորությունների հարթակ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում միջոցառում անցկացվեցԴավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել էԻրաքը սկսել է նավթ արտահանել Սիրիայի Ալ Վալիդ սահմանային անցակետովԲարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով ապրիլի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը մեկնարկել է. ԱՍՀՆՏղամարդն իր կնոջը հասցրել է ինքնասպանությանՄարդկությունը տասնամյակների դադարից հետո վերադառնում է ԼուսինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 30-ից 31-ըԱլեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդուհու կոչմանըԿիպրոսում շարունակվում է 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարըԻնդոնեզիան կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն անցկացնել իր երեք խաղաղապահների մահվան գործովԲաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվելԻրանում լրտեսության կասկածանքով ձերբակալել են չորս պետական ծառայողի. TasnimԱյսօր թռչունների միջազգային օրն էՎիրավորված իսրայելցիների ընդհանուր թիվը հասել է 6286-ի
Հայաստան

Ինչո՞ւ է Փաշինյանը դավադրության տեսություն առաջ քաշում Հայաստանի ընդդիմության և Ադրբեջանի ստվերային իբր համագործակցության մասին

Zham.am-ը գրում է․ Նոյեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Բայդենի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» առցանց համաժողովում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը առաջ քաշեց այն թեզը, որ սահմանային միջադեպերի և իր ներքաղաքական ընդդիմախոսների գործունեության միջև կա ընդհանուր հայտարար։

Ըստ էության, Փաշինյանը փորձում է ակտիվորեն առաջ տանել այս թեզը՝ նույնը հորդորելով իր ներքաղաքական գործընկերներին։ Սակայն Հայաստանի այսօրվա ընդդիմության և Ադրբեջանի գործողությունների միջև ընդհանուր հայտարար գտնելը շատ դժվար է, մեղմ ասած։ Ակնհայտ է, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, մեղմ ասած, չեն հավատում այս վարկածին։ Սակայն Նիկոլը համառորեն փորձում է առաջ տանել այս թեզը՝ փորձելով «դավադրության տեսության» սեփական վարկածը տարածել իր կողմնակիցների ու իր թիմի անդամների շրջանում։

Փաստն այն է, որ հայ հասարակության գրեթե կեսը համոզված է ճիշտ հակառակ վարկածում։ Փաշինյանին չսիրողների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ հենց Նիկոլն է համագործակցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

Փաշինյանի վերջին 3,5 տարիների գործողությունները բոլորին համոզել են, որ նրա բոլոր քայլերը նպաստել են Հայաստանի թուլացմանը և Ադրբեջանի հաղթանակին. հասարակության պառակտում, միաժամանակ մարդկանց բաժանելով «սևերի ու սպիտակների», խորացնելով «ղարաբաղցիների և հայաստանցիների» միջև եղած «ջրբաժանը», որը Փաշինյանի հիմնական թեզն էր վերջին 20 տարիների ընթացքում։ Հայկական բանակի ղեկավարության դեմ կատաղի արշավ, հայ-ռուսական հարաբերություններում անվստահության մթնոլորտի ստեղծում, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործի հարուցում, Պուտինին ու Լավրովին «փողոցային ծաղրում» և վերջապես Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի տոտալ ոչնչացումը և միջնորդների առաջարկների մասին հայ հասարակությանը կեղծ տեղեկատվության մատուցումը հասարակության մեջ օբյեկտիվորեն լուրջ և խորը կասկածներ են առաջացնում, որ Փաշինյանն իշխանության է բերվել որպեսզի նա հետեւողականորեն ոչնչացնի հայոց պետականությունը։

Եթե սրան ավելացնենք այն թեզը, որ Թուրքիան և Ադրբեջանը անմիջականորեն շահագրգռված են հայկական պետականության կործանմամբ, ապա հասարակության այն հատվածը, որը մերժում է Փաշիյանին, խորապես համոզվում է, որ Նիկոլին իշխանության են բերել հենց Թուրքիայի և Բաքվի ծրագրերն իրականացնելու համար։ Թե որքանով է այս թեզը համապատասխանում իրականությանը, այլ զրույցի թեմա է, սակայն պետք է նշել, որ հասարակության մի շատ զգալի հատված հավատում է այս թեզի ճշմարտացիությանը։ Իսկ Փաշինյանը, փորձելով պաշտպանվել, փորձում է նույն «դավադրության տեսությունը» տարածել, բայց իր հակառակորդների դեմ։

Սակայն նրա ողբերգությունը կայանում է նրանում, որ նույնիսկ իր թիմի անդամները չեն հավատում այս վարկածին, քանի որ ոչ թե նախկին իշխանության, այլ հենց Փաշինյանի օրոք մենք ստացանք ոչ թե պարզապես պատերազմ, այլ պատերազմ՝ այսպիսի սարսափելի արդյունքներով և կորուստներ, իսկ թուրքական ու ադրբեջանական մամուլը գործնականում բացահայտորեն աջակցում է Փաշինյանին, ինչպես նաև մտավախություն է հայտնում, որ «նախկինլ իշխանությունը կարող է վերադառնալ»։

Ավելին, երբ այս տարվա գարնանը ՀՀ գլխավոր շտաբը հանդես եկավ Փաշինյանի հրաժարականի պահանջով, Թուրքիայի ողջ քաղաքական էլիտան՝ Էրդողանի գլխավորությամբ, սատարեց Փաշինյանին։ Սրանք փաստեր են, որոնք նույնիսկ Փաշինյանը չի կարող հերքել։ Սակայն հայտնվելով նման վիճակում՝ Նիկոլ Փաշինյանը ստիպված է փորձել իր հասցեին հնչող մեղադրանքները շեղել ընդդիմախոսների ուղղությամբ՝ հուսալով, եթե ինքը շատ խոսի այս մասին, ապա իր ընտրողների առնվազն 10%-ը կհավատա այս վարկածին։

Բայց, ինչպես ասում են, ողջ ժողովրդին կարելի է կարճ ժամանակով խաբել, ժողովրդի մի մասին կարելի է հավերժ խաբել, բայց ամբողջ ժողովրդին հավերժ խաբել հնարավոր չէ, և այս առումով Փաշինյանի այս անհույս քայլերը հեռանկար չունեն: