Քաղաքական պարտության մասին
• Ռազմական պարտություն կարող է գրանցվել ճակատամարտում, պատերազմում գրանցվում է միմիայն քաղաքական պարտություն։ Ճակատամարտերում բախվում են զինվորների ու հրանոթների ֆիզիկական մարմինները, պատերազմներում՝ ազգերի քաղաքական մարմինները։
• Անգամ Հիսուսի խաչելությունը, եթե անկրոն-աշխարհիկ հայեցակետից դիտենք, զուտ վերջինիս ֆիզիկական պարտությունը չէր հռոմեական զինվորներին և ոչ էլ հետևանք էր հրեական ագորայում կայացված ժողովրդավարական (!) ընտրության։ Հիսուսի խաչելությունը հետևանք էր իր քաղաքական գործունեության, որով նա ինքն իրեն թշնամացրեց տիրող քաղաքական համակարգին, իսկ այդ ամենի անդառնալիության կետը Մարդու Որդու կայացրած քաղաքական որոշումն էր Պիղատոսի՝ «դո՞ւ ես թագաւորն Հրէից» հարցին պատասխանելու՝ «դու ասես»։
• 19-րդ դարից սկսած՝ մեր պարտությունների պատճառը նույնպես քաղաքական է՝ սկսած հայոց հարցի լուծումը նախ բալկանյան կրկնօրինակման, ապա՝ Օսմանյան պետության ընդհանուր դեմոկրատացման մեջ տեսնելուց, վերջացրած այսօրվա անկախ Հայաստանի արտաքին քաղաքականության ճարտարապետությունը Ռուսաստանի ու Արևմուտքի, իսկ հաճախ՝ այդ երկուսի հակամարտության միջև կաղապարելով և Մերձավոր Արևելքում Սլովակիա կառուցել փորձելով։ Իսկ այդ ամենի անդառնալիության կետը հայոց գահի քաղաքական կապիտուլյացիան էր 2018 թ․-ի գարնանը։
• Վերջերս Հայկական նախագիծ/Armenian Projectի «Մարզահոսի» թողարկման մեջ անդրադարձել ենք ԱՄՆ-Մեքսիկա պատերազմին (1846-1848 թթ․) (https://www.youtube.com/watch?v=ZQuRyq70y-c), որը քաղաքական պարտության և «բանակը չի պարտվել»-ի ցցուն օրինակ է։ Անպայման խորհուրդ եմ տալիս դիտել։ Սա ոչ միայն պատմական էքսկուրս-զուգադրություն է, այլև դրա միջոցով ցույց է տալիս, թե «մեր ապագան ինչ պդի էղնի»՝ ի դերև հանելով իրենց Բորիս Բերեզովսկի երևակայող որոշ կոմպրադորների և նրանց ստվերային փողերով ֆինանսավորվող մեդիակայսրության քարոզչաաղբի զոհ դարձած մեր որոշ հայրենակիցների հույսերը, թե կարող են ջախջախիչ պարտությունից հետո սահմաններ բացել և թյուրքերի հետ շահավետ առևտուր անել։
• Ինչ վերաբերում է քաղաքական պարտությունների շղթան կոտրելու և վերստին հայոց հաղթանակների դարագլուխ բացելու խնդրականին, ապա դրան ևս կանդրադառնանք, բայց նախ ախտորոշման հարցերը լուծենք։


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)