Շեֆիդ հուշիր, որ այլեւս փողով հոդված գրող չէ, պետության ղեկավարը պետք է զբաղվի գործակալներով. Ագնեսա Խամոյան
Վահագն Ալեքսանյանի դեռահասության սեփական «ես»-ի փնտրտուքը համընկել է երրորդ հանրապետության 10 ամենախաղաղ տարիների հետ, դրա համար է հիմա կլորացած աչքերով հարցնում, թե ինչպես կարող էր Քոչարյանը կանխել պատերազմը, ու մյուս կողմից՝ ինքն ու շեֆը ինձ եւ իմ գործընկերոջը անուղղակի մեղադրում Ադրբեջանի գործակալ լինելու մեջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Դեռահասությունն առհասարակ դժվար շրջան է համարվում մարդու կյանքում, թերեւս ամենաճգնաժամայինը։ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի դեպքում, ով իր դեռահասության շրջանը փորձել է հաղթահարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, մի բան ակնհայտորեն այն չի ստացվել։ Երիտասարդը զարմացած է, թե ինչպես եմ պնդում, որ եթե Քոչարյանը լիներ նախագահ պատերազմ չէր լինի։
Դե հասկանալի է, Քոչարյանի նախագահության տարիներին դեռահասի հուզական ֆոնն ու անկառավարելի վարքը թույլ չեն տվել նրան նկատել, որ Արցախը մերն է, Հայաստանը՝ բարեկեցիկ է ու խաղաղ, զինվորներին հազարներով փակ դագաղներով չեն բերում, մի մասի աճյուններն էլ՝ տարբեր դիահերձարանների հատակներին չեն, որոշների մասունքներն այդպես էլ մնացին թշնամու գրաված տարածքներում, տղաները՝ հարյուրներով Բաքվի բանտերում չեն խոշտանգվում, Ալիեւն էլ աշխարհով մեկ չի հոխորտում ու ոտնատակ անում մեր ազգային արժանապատվությունը։
Վահագն Ալեքսանյանի դեռահասության սեփական «ես»-ի փնտրտուքը համընկել է երրորդ հանրապետության 10 ամենախաղաղ տարիների հետ, դրա համար է հիմա կլորացած աչքերով հարցնում, թե ինչպես կարող էր Քոչարյանը կանխել պատերազմը, ու մյուս կողմից՝ ինքն ու շեֆը ինձ եւ իմ գործընկերոջը անուղղակի մեղադրում Ադրբեջանի գործակալ լինելու մեջ։
ա. նախ, շեֆիդ հուշիր, որ այլեւս փողով հոդված գրող չէ, պետության ղեկավարը պետք է զբաղվի գործակալներով, առավել եւս եթե ունի տվյալներ։
բ. եթե վերջինս զբաղված է ստատուս գրելով, մարդկանց ֆեյսբուքյան էջերը ուսումնասիրելով, ապա ինչո՞ւ դու չես գնում մոտակա բաժին եւ հաղորդում տալիս։ Մանավանդ, որ ոչ բանակում եւ ոչ էլ ԲՀԿ-ում աշխատելու ժամանակ /ըստ օդում կախված լուրերի/ հաղորդում տալու խնդիր չես ունեցել։ Շտապի’ր, համ էլ ստաժը չի ընդհատվել։
Հ․Գ․ Ի դեպ, փորձը ցույց է տալիս, որ Վահագն Ալեքսանյանի դեպքում մեկին բուռն քննադատելուց, վիրավորելուց մինչեւ «մեծարգո» հատվածն ընկած է ընդամենը մի քանի տարի։ Ալեն Սիմոնյանի ականջը կանչի»,- գրել է նա։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Քաղաքացին պետք է առնվազն 6 ամիս բնակված լինի Հայաստանում. Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվու...