Ժամկետային զինծառայողներից ամեն ամիս գումար են ուզել. ինչն է եղել երեկ զորամասում զինծառայողին սպանելու պատճառը
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքից: Մասնավորապես, մինչ կրակոցը զորամասի ներսում զինվորների մեջ թեժ խոսակցություն ու օրեր շարունակ ծեծ է եղել:
Իսկ այդ ծեծի պատճառը փողն է: Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ ժամկետային զինծառայողներից կոնկրետ ամեն ամիս գումար են ուզել, իսկ թե ինչի համար բանակի եւս մեկ անգամ հարվածի տակ չդնելու համար առայժմ դեպքի ցավալի մանրամասները չենք հրապարակում, թեև ArmLur.am-ը տիրապետում է դեպքի բոլոր մանրամասներին:
Նշենք, որ ըստ նախնական վարկածի՝ կրակողը եղել է դիրքի ավագի օգնականը, ով մտել է 50 հոգանոց զորքի մեջ ու անկանոն կրակել, որի արդյունքում մեկ զինվոր մահացել է, երկուսը վիրավորվել են:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ.):
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Եվս երկու զինծառայող վիրավոր են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար, տեղեկացնում են ՊՆ-ից:


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)