ՀՀ-ում ատելության մթնոլորտի թիվ մեկ պատասխանատուն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ կառավարության-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ, կրկին ջղաձգված էր։ Ընդդիմադիրների՝ գերիների, Արցախի, Ադրբեջանի կողմից շահարկվող «միջանցքի», Գորիս-Կապան ավտոճանապարհի ու մեր գլխին կախված տարաբնույթ աղետի մասին հարցերը լսելուն պես, իր իսկ բառապերով ասած, «նույն թելն էր թելում»՝ «կապիտուլյանտն էլ, հողատուն էլ դուք եք» ոճի մեջ։ Խորհրդարանական ամբիոնն ու պառլամենտարիզմն, առհասարակ, միանշանակ միմյանց վիրավորելու, էլ ուր մնաց՝ շշամարտերի ու բազուկների հաստության ցուցադրման վայր չէ։ Բայց սեւին սապոնը չի փրկի, խեւին՝ խրատը։ Փաշինյանն էլ նախկիններին անդադար հիշատակելու ու հասարակությանը յուրայիների ու «թալանչի նախկին»-ականների բաժանելու մոլուցքից չի ձերբազատվի, անգամ եթե դա անկեղծորեն, ի սրտե ցանկանա։
Բայց հիշեցնենք, որ հասարակությանը պառակտող, սեւ ու սպիտակի բաժանողը Նիկոլ Փաշինյանի երբեմնի մտերիմ ու սիրելի քաղաքապետ Հայկ Մարությանն է, որ դեռ մոտ երեք տարի առաջ՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, ի լուր աշխարհի՝ ձայնեց, թե «ով մեզ հետ չէ, սեւ է»։ Մարությանի սահմանած բանաձեւ-աքսիոմը կիրառելի դարձավ գրեթե ամեն մի իշխանավորի համար։ Նախարարության վարչության պետից մինչեւ պատգամավոր, նախարարից մինչեւ ուժային կառույցների պատասխանատուներ, պատգամավորի օգնականից մինչեւ վարչապետ ցավոտ, իրենց քիմքին ոչ հարիր հարցերի ամենակարող պատասխանը լավ են յուրացրել. սեւերն են մեղավոր։ Անհանդուրժողականության մթնոլորտը, որ Հայկ Մարությանը դամոկլյան սրի պես մեր գլխին կախեց, իր ճանապարհին սրբում-տանում է ամեն բան՝ բանականություն, հույզեր, հարգանք ու սեր։ Հասարակությանը մասնատած, միմյանցից օտարացրած, հորը՝ որդու, ամուսնուն՝ կնոջ, գործընկերներին, ազգականներին ու բոլոր-բոլորին միմյանց դեմ հանած «սուպեր» քաղաքապետ Հայկոյի թեզը գործում է, իսկ ինքն այժմ աջը քաշել ու երեւի թե կողքից լուռ հետեւում է, թե ատելության իր գցած սերմն ինչպես է ծլում, փթթում ու մոլախոտի նման խեղդում բոլորիս»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)