Սեյրան Օհանյանի, նրա կնոջ և Սերժի Վաչոյի գույքի վրա արգելանք է դրվել
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի՝ «Սերժի Վաչոյի» գույքի վրա արգելանք է դրվել՝ ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում՝ որպես հայցի ապահովման միջոց։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Մասնավորապես, դատապազությունն ուսումնասիրել է վերջիններիս ձեռք բերած գույքի օրինականությունը, նրանք ծանուցվել են դատախազության կողմից՝ իրենց վերաբերող վարույթի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար։
Իսկ թե մասնավորապես ո՞ր գույքի վրա է կալանք դրվել՝ դատախազությունը չի մանրամասնում՝ նշելով, որ այժմ գույքի վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակվում։
Նշենք, որ դատախազությունն ուսումնասիրում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի, նրա դստեր, որդու, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գույքերի օրինականությունը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով, իսկ ավելի վաղ՝ հունիսին դատախազությունը Գասպարյանի ու նրա ընտանիքի գույքերի հետ կապված ուսումնասիրություն էր իրականացրել, ապա վերջիններիս հրավիրել՝ բացատրություններ ներկայացնելու, իսկ արդեն հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ Վովա Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել։


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)