Ջալալ Հարությունյանին այսօր վիրահատե՞լ են
ArmDaily.am-ին հասած տեղեկություններով՝ Արցախի ՊԲ նախկին նախարար, այժմ ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Ջալալ Հարությունյանին այս առավոտ վիրահատել են Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել Հայաստանի Պաշտպանության նախարարությունից եւ Արցախի Պաշտպանության Բանակի մամուլի խոսնակից, սակայն երկու դեպքում էլ մեր զանգերն անպատասխան մնացին։
Այրվածքաբանության ազգային կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Բերբերյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց այցելուների ու պացիենտների մասին տեղեկություններ չեն կարող տրամադրել։ «Ջալալ Հարությունյանը և ինչպես տասնյակ այլ զինվորականներ, ՀՀ քաղաքացիներ մեր պացիենտներն են եղել ու որոշակի առումով կան։ Ուստի իրենց առողջության հետ կապված, անձնական տվյալների գաղտնիությունից ելնելով՝ մենք չենք հրապարակում նամանավանդ, երբ նմանատիպ հարցադրումներ են լինում լրատվամիջոցներից, որովհետև դա բացառապես քաղաքացու, պացիենտի իրավունքն է և պարտականությունը՝ կասի կամ չի ասի՝ դա իր իրավունքն է։ Մենք նմանատիպ գաղտնիքներ չենք հրապարակում»,-ասաց Բերբերյանը։
Այրվածքաբանության ազգային կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ դա իրենց այցելուների ու պացիենտների անձնական գաղտնիքն է, որը բժշկական գաղտնիք է հանդիսանում։ «Մենք իրավասու չենք հրապարակելու մարդկանց անձնական և բժշկական գաղտնիքները»,-հավելեց Արթուր Բերբերյանը։
Նշենք, որ Ջալալ Հարությունյանը պատերազմի ժամանակ ծանր վիրավորվել էր, որից հետո բազմաթիվ վիրահատությունների է ենթարկվել։


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)