Ասել, թե առաջնագիծը կահավորված է, նշանակում է ծաղրել զինծառայողներին. Թովմասյան
Առաջնագծի կահավորման հետ կապված շարունակում եմ ահազանգեր ստանալ հենց առաջնագծի զինվորականներից։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հավելելով, որ ասել, առաջնագիծը կահավորված է, նշանակում է՝ ծաղրել զինծառայողներին։
Ինչ վերաբերում է զինծառայողների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի ներկայացրած նախագծին, որը ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը պոպուլիստական որակեց, Թագուհի Թովմասյանը նշեց, որ Արսեն Թորոսյանը մեծ պոպուլիստ է և դեռ նախարարի պաշտոնում գործունեություն ծավալելու ժամանակահատվածից հայտնի է ստախոսությամբ։
«Նա պարբերաբար բաներ էր ասում, որոնք հետո պարզվում էր, որ սուտ են։ Հետո ինքն առանց ամաչելու կարող էր հերքել այդ սուտը՝ ասելով, որ նման բան չի ասել։ Կարծում եմ՝ Արսեն Թորոսյանին պետք չէ լուրջ վերաբերվել։ Այն, որ իշխանության ներկայացուցիչը հարկ է համարում պնդել, թե 2019թ.-ից այդ հարցը լուծված է, դա սուտ է»,-նշեց պատգամավորը։
Վերջինս ընդգծեց՝ իշխանական պատգամավորները ծանր են տանում, քանի որ նրանք չեն ներկայացրել այդ նախագիծը։ Նշենք, որ նախագծով առաջարկվում էր զինծառայողների առողջական վիճակի հետազոտությունը, փորձաքննությունը և բուժումը կատարել առաջնահերթ և անվճար։
Թագուհի Թովմասյանը նշեց, որ եթե իշխանությունը զինծառայողների նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենար, նրանք նոյեմբերի 9-ից հետո զինծառայողների համար տարրական պայմաններ կստեղծեին, որ նրանք իրենց զինծառայությունը գոնե մարդկային պայմաններում իրականացնեին։
«Առաջնագիծը չկահավորելու հարցում վախկոտության որոշակի դրսևորում կա, որովհետև մտավախություն ունեն, որ եթե այս իրավիճակում առաջնագծում ինչ-որ աշխատանքներ իրականացնեն, հնարավոր են որոշակի զարգացումներ, բայց դեռ նոյեմբերի 9-ին, երբ ադրբեջանական ուժերը գալիս ու իրենց GPS-ով դիրքավորվում էին այնտեղ, որտեղ ցանկանում էին, այդ ժամանակ ՀՀ-ն որպես պետություն պետք է ներկայացուցիչ ունենար, այլ ոչ թե հովիվները կամ քաղաքացիական անձինք դիմավորեին ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին»,-ասաց Թագուհի Թովմասյանը։


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)