Ադրբեջանական կողմն Իշխանասարի հատվածում զորքն է թեթևացրել, ամբողջությամբ հետ չի քաշվել. Սիսիանի համայնքապետ
Սիսիանի Իշխանասարի տարածքից ադրբեջանական զինուժն ամբողջությամբ հետ չի քաշվել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Սիսիանի համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն ասաց, որ երեկվա դրությամբ ադրբեջանական զորքերը հետ չեն քաշվել, իսկ այսօր դեռ պետք է ճշտի հրամանատարներից։
«Զինամթերքը, զորքն են թեթևացրել։ Այս պահին ընդամենը դա կարող եմ ասել, պետք է պարզեմ։ Կարող է նաև հետ էլ քաշվեն զորքերը»,-ասաց Արմեն Հակոբջանյանը։
Նշենք, որ այսօր առավոտյան Իշխանասարի համայնքապետ Մարատ Պետրոսյանը լրատվամիջոցներին ասել էր, որ ադրբեջանական զորքերը Իշխանասարի հատվածում հետ են քաշվել, սակայն համայնքապետը հստակ չգիտեր, թե որքան են զորքերը հետ գնացել։
ՊՆ-ն այս հարցի վերաբերյալ դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի տարածել, միայն «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել են լուրը՝ ասելով, որ սահմանային իրադրության, զինված ուժերի տեղաշարժի, զբաղեցրած բնագծերի կամ այլ գործողությունների մասին տեղեկությունները տարածել ոչ թե հիմնվելով համայնքների ղեկավարների խոսքի, այլ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների վրա:


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)