Վարդենիսի քաղաքապետարանն ուրիշ «ատմազկով» ընտրությունից առաջ օգնություն է բաժանում
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարդենիսի քաղաքապետարանն ընտրությունից առաջ օգնություն է բաժանում՝ ալյուր, բրինձ, ձեթ․ այս մասին մեզ ահազանգեցին Վարդենիսի բնակիչները։ Նրանք լուսանկարել են այն տարածքը, որտեղ հերթ է գոյացել՝ Մշակույթի տան հետնամասը։ Հիշեցնենք, որ հենց օգնություն բաժանելու համար է մեղադրանք առաջադրվել Գորիսի համայնքապետին, եւ նա մոտ 5 ամիս է՝ կալանավորված է։ Վարդենիսի քաղաքապետ, ՔՊ ցուցակի առաջին համար Արամ Մելքոնյանը մեզ ասաց, որ չգիտի, թե ինչ օգնության մասին է խոսքը․ «Ես այս օրերին անընդհատ գյուղերում եմ, քարոզարշավի, քաղաքապետարանում շատ քիչ եմ լինում, զանգեք իմ խորհրդականին»։
Քաղաքապետի խորհրդական Ռոբերտ Ստեփանյանն էլ չհերքեց, որ օգնություն են բաժանում․ «Սնունդ ու հիգիենիկ պարագաներ ենք բաժանում, բայց մենակ արցախցիներին»։ Իսկ մեր աղբյուրը պնդում է, որ Արցախից տեղահանվածներն ընդամենը «ատմազկա» են։ «Ատմազկի համար տենց են ասում՝ որ տեղահանված արցախցիներին են տալիս, բայց իրանց ընտրողները բոլորն էլ ստանում են, սովորական ընտրողներին էլ են տալիս։ Սա առաջին դեպքն ա, որ քաղաքապետարանն օգնություն ա բաժանում արցախցիներին։ Բա եթե արցախցիների համար ա մենակ, մինչեւ հիմա ինչո՞ւ չէին անում»։ Վարդենիսում ՏԻՄ ընտրությունը նշանակված է դեկտեմբերի 5-ին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)