Խոչընդոտել են ընդդիմադիր թեկնածուի քարոզարշավը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է, դեկտեմբերի 5-ին սպասվող Արթիկ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների քարոզարշավն այնքան էլ հարթ ընթացք չունի, ավելին՝ ինչքան մոտենում է ընտրության օրը, նախընտրական լարվածությունն աստիճանաբար մեծանում է:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններն ամեն ինչ անում են ընդդիմադիր թեկնածուների իրավունքները սահմանափակելու համար և ամեն կերպ խոչընդոտում են նորմալ քարոզարշավի իրականացմանը։ Մասնավորաբար, օրերս Արթիկ խոշորացված համայնքի մեջ մտնող Պեմզաշեն համայնքում ՀՅԴ թեկնածու Հակոբ Մաթիլ յանի կողմից պատվիրված քարոզչական պաստառները գովազդային ընկերության կողմից փակցնելու գործընթացն անձամբ խոչընդոտել է այդ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, որը Արթիկի ավագանու ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համարն է, այսինքն՝ քաղաքապետի թեկնածուն: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա նշել է, թե «իմ գյուղում, բացի իմ պաստառից, այլ թեկնածուի պաստառ չի փակցվելու»։
Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով, Մաթիլյանի թիմից տվյալ պահին ոչ ոք չի եղել դեպքի վայրում, իսկ պաստառներն այդպես էլ չեն փակցվել։ Մենք զանգահարեցինք Հակոբ Մաթիլյանին, ով հաստատեց, որ Պեմզաշեն համայնքում իսկապես նման դեպք է տեղի ունեցել: Մեր այն հարցին, թե արդյոք դիմե՞լ են իրավապահ մարմիններին, Մաթիլյանը նշեց, որ այդ մասին ինքը հայտարարել է հեռուստատեսությամբ՝ քարոզարշավի շրջանակներում իրեն հասանելիք եթերաժամին:
Ըստ թեկնածուի, իր հրապարակային հայտարարությունը պետք է որ պատկան մարմինները դիտարկեին որպես հաղորդում քարոզարշավը խոչընդոտելու մասին, սակայն մինչ այժմ որևէ արձագանք չկա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)