Իշխանությունները վրեժ են լուծում Սերոբ Հարությունյանից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: Այս գործով առաջին զոհը ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանն է: Արդյունքում դատական համակարգում ներքին քննարկում է եղել, որ գործը փլվելու է դատարանում, քանի որ չեն կարող օրենքով Հարությունյանից խլել նրան պատկանող գույքը: Ավելին, դատական համակարգում եկել են այն համոզման, որ այս գործով իշխանությունները վրեժ են լուծում Սերոբ Հարությունյանից ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի մասով:
Հիշեցնենք, որ Սերոբ Հարությունյանը ԱԱԾ նախկին գնդապետ է, որը պաշոնանկ եղավ այն բանից հետո, երբ Պապիկյանի դատվածության մասին տեղեկությունը սպրդեց մամուլ: Այսինքն՝ պաշտպանության ներկայիս նախարար Սուրեն Պապիկյանը թաքցրել էր իր դատվածություն ունենալու մասին տեղեկությունը։
Այս փաստով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ, 2020 թվականի փետրվարի 28-ին էլ Սերոբ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման համար, սակայն այդպես էլ ոչինչ չկարողացան ապացուցել: Սերոբ Հարությունյանն արդարացվեց, քանի որ չհիմնավորվեց կասկածը, որ նա էր Պապիկյանի մասով ինֆորմացիան մամուլին պատմել:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Լեւոն Գրիգորյանը եւ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանն անձամբ գնացել էին Բարձրագույն դատական խորհուրդ, հանդիպել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին եւ ասել, որ ապօրինի գույքի գործերով իրենք փոխանցում են դատավորների խիստ դժգոհությունը, բացատրել են Ջհանգիրյանին, որ անգրագետ գրված օրենքով որեւէ մեկի գույքին չեն կպչելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)