Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում 2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազություն Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում «էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհին Չեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետների Սթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ Huawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները Հնչող արձան․ «100 վայրկյան» «Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակում Կառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքները Վարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը

Հայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազությունՓաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում«էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՍուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհինՉեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետներիՍթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարներըՀնչող արձան․ «100 վայրկյան»«Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակումԿառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքներըՎարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումըՎահե Հովհաննիսյանը և Լեա Գուտիերեսը քննարկել են ԱԶԲ գործող ծրագրերը ՀՀ-ումՁերբակալվածները մեղադրվում են «հակառակորդի օգտին» լրտեսություն իրականացնելու մեջԱրգենտինան ջախջախեց Զամբիային, Բրազիլիան և Պորտուգալիան ևս հաղթանակներ տոնեցինՀայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի EYBL մրցաշարի Թելավիի փուլինԿայանված բեռնատարներից մարտկոցներ են գողացել «Գիշերային թմբուկներ» ներկայացումը՝ նվիրված Կիմ Արզումանյանի 100-ամյակինՇախմատի հավակնորդների մրցաշարԿարծես խրամատներում լինեինքՊարզապես չեմ կարող լինել և՛ մեկ թիմի սեփականատեր, և՛ մյուսի նախագահ Ռուս խորհրդարանականների Վաշինգտոն կատարած այցը կարևոր էր. ՌյաբկովԱռաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՈր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանն ու Պուտինը կքննարկեն տրանսպորտային և լոգիստիկ հարցեր. ՊեսկովԱրմեն Գրիգորյանը մասնակցել է անվտանգային քաղաքականությանը նվիրված քննարկմանըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿՌուսական նավթի տարանցման լիցենզիան երկարաձգվել էԱՄՆ դատարանը դադարեցրել է Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի շինարարությունը. BBCԵրևանի քաղաքապետարանն ուսումնասիրություն է կատարում թիվ 94 մսուր-մանկապարտեզումԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿԼիբանանի զինվորականները դուրս են գալիս որոշ սահմանային քաղաքներիցԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԻրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող. ABC NewsՆերառական կրթությունը՝ որպես հավասար հնարավորությունների հարթակ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում միջոցառում անցկացվեցԴավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել էԻրաքը սկսել է նավթ արտահանել Սիրիայի Ալ Վալիդ սահմանային անցակետովԲարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով ապրիլի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը մեկնարկել է. ԱՍՀՆՏղամարդն իր կնոջը հասցրել է ինքնասպանությանՄարդկությունը տասնամյակների դադարից հետո վերադառնում է ԼուսինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 30-ից 31-ըԱլեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդուհու կոչմանըԿիպրոսում շարունակվում է 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարըԻնդոնեզիան կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն անցկացնել իր երեք խաղաղապահների մահվան գործովԲաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվելԻրանում լրտեսության կասկածանքով ձերբակալել են չորս պետական ծառայողի. TasnimԱյսօր թռչունների միջազգային օրն էՎիրավորված իսրայելցիների ընդհանուր թիվը հասել է 6286-ի
Հայաստան

«Չգիտեմ՝ այս փաստաթուղթն ում մտահղացումն էր, կարծում եմ՝ սա մեծ վնաս կարող է հասցնել Արցախի հարցի կարգավորման գործընթացին». Վահե Հարությունյան

168.am-ի զրուցակիցն է արցախցի իրավաբան Վահե Հարությունյանը։

– Պարոն Հարությունյան, նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը, որից հետո հրապարակվեց եռակողմ հայտարարարություն, որի մասին տարբեր, որոշ դեպքերում՝ հակասական կարծիքներ են հնչում: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք ստորագրված փաստաթուղթը։

– Այդ հայտարարությանը մեծ անդրադարձ կա վերլուծական հանրության շրջանակներում և սոցցանցերում։ Սակայն այդ հայտարարությունում կար երկու կարևոր կետ, որին որևէ մեկը չի անդրադառնում կամ մակերեսորեն են անդրադառնում։ Առաջինը՝ սա երևի միակ փաստաթուղթն է, որտեղ որևէ հիշատակում չկա Արցախի մասին։ Ես չգիտեմ, թե այս փաստաթուղթն ում մտահղացումն էր, կարծում եմ՝ սա մեծ վնաս կարող է հասցնել Արցախի հարցի կարգավորման գործընթացին։ Այդ համատեքստում հարկ է նաև հիշել Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարություն, որն այդպես էլ անարձագանք մնաց։ Նա ԱԺ-ում հայտարարեց, որ Արցախի հարցում չենք կարող ունենալ հայանպաստ լուծում, սա մենք ևս պետք է տողատակերով հասկանանք։ Այսինքն՝ Արցախի հայանպաստ միակ լուծումը, որը կարող է լինել, Ադրբեջանից անջատ կարգավիճակն է, իսկ ինքն ասում է, որ նման բան չի կարող լինել։ Այստեղ տեսնում ենք, որ ՀՀ իշխանության համար Արցախի հայանպաստ լուծումը փակված թեմա է, ինչպես Ալիևն է ասում՝ այլևս նման խնդիր չկա։

Երկրորդ կետը վերաբերում է դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողով ստեղծելուն։ Նույնիսկ տարրական գիտելիքներ ունեցողները գիտեն, որ դելիմիտացիան իրականացվում է պայմանագրի հիման վրա, այսինքն՝ կնքվում է պայմանագիր, որտեղ լինում են քարտեզներ՝ գծանշումներով և այլն, դրանից հետո կազմվում է հանձնաժողով, որից հետո սկսվում են դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները։ Կարծում եմ՝ այդ փաստաթուղթը վերջնական չէր։ Հիմա եթե պայմանագիր չկա, ինչի՞ հիման վրա է ստեղծվում հանձնաժողով։ Ընդ որում, դելիմիտացիայի պայմանագիրը հաճախ խաղաղության պայմանագրի մաս է կազմում։ Արդյո՞ք Հայաստանը նման մտադրություն ունի՝ Ադրբեջանի հետ կնքել «խաղաղության պայմանագիր», այն էլ Ալիևի պահանջներով։ Դելիմիտացիայի վերաբերյալ ցանկացած պայմանագիր առնչվում է տարածքային ամբողջականությանը։ Հիմա որքան էլ փորձեն պնդել, որ դելիմիտացիան առանձին գործընթաց է և Արցախի հարցի հետ կապ չունի, այդպես չէ։ ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը մշտապես հայտարարում էր, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը պետք է քննարկվեն Արցախի հարցի հետ համատեղ, բայց Փաշինյանը հայտարարեց, որ դրանք միմյանց հետ կապ չունեն, որից հետո էլ Այվազյանը հրաժարական տվեց։ Հիմա ստեղծված իրավիճակում մեզ պետք է լուրջ դիվանագիտություն, որտեղ յուրաքանչյուր խոսք չափված ու ձևված կլինի։

Կրկնում եմ, եթե հիմա գնանք սահմանազատման ու սահմանագծման, նշանակում է, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

– Իսկ հատկապես պատերազմից հետո տեսնո՞ւմ եք այդ լուրջ դիվանագիտությունը։

– Ցավոք, միայն տեսնում եմ, որ ՀՀ արտգործնախարարությունը մի կողմ է քաշվել Արցախի հարցից։ Մեկ-մեկ ձեռքի հետ ինչ-որ հայտարարություններ է անում, բայց չենք տեսնում, որ իրենք լուրջ մտահոգված են կամ փորձում են ինչ-որ հայանպաստ դիրքորոշում հայտնել։

– Նման պայմաններում ինչպե՞ս և ի՞նչ ճանապարհներով է հնարավոր փոխել իրավիճակը՝ ի նպաստ Արցախի։

– Այս համատեքստում մի քանի խոսքով ներկայացնեմ, թե ինչ մթնոլորտ է տիրում Արցախում։ Հիմա մարդկանց մոտ համատարած անորոշություն է՝ իրենց ճակատագրի, ապագայի վերաբերյալ։ Այնպես չէ, որ Արցախն ամբողջությամբ կորսված է, եթե ունենանք լավ դիվանագիտություն, մենք կկարողանանք շատ հարցեր հայանպաստ լուծել։ Ներկայումս միջազգային հանրությունը լինի Ռուսաստանը, թե այլ պետություն, որևէ կերպ չեն ժխտում, որ Արցախը դե ֆակտո կայացած պետություն է, փաստորեն բոլորն ընդունում են, որ Արցախում ինքնորոշված ժողովուրդ կա։ Եթե մենք այս ուղղությամբ տանենք մեր դիվանագիտությունը՝ Արցախի պետականության, ինքնորոշման իրավունքի պաշտպանման, մենք կարող ենք ունենալ որոշակի արդյունքներ։ Տեսեք, թե թշնամին իրեն ինչպես է պահել այս ամբողջ ընթացքում, մշտապես լուրջ դիվանագիտական գործողություններ է կատարել և լեգիտիմացրել պատերազմի իր իրավունքը։ Միանշանակ այդ ամենին օգնել է հայկական դիվանագիտության անգործությունը, և նրանք վերջին 3 տարիներին ունեցել են լուրջ դիվանագիտական հաջողություններ, որով լեգիտիմացրել են պատերազմ սկսելու իրենց իրավունքը։

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հայկական կողմը պարտվեց 44-օրյա պատերազմում, ինքներդ էլ եք մասնակցել մարտական գործողություններին, ինչպե՞ս է կռվել հայ զինվորը։

– Նախ ուզում եմ հիշեցնել Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում նրա արտահայտած մի միտք, որ եթե իրենք Արցախը հանձնող լինեին, ապա պատերազմ չէր լինի, հետո ավելացրեց, որ պատերազմի հենց առաջին օրն ասել է, որ կարող է պատերազմը կանգնեցնել, բայց ամբողջ Արցախը ինքնավար մարզի կարգավիճակում պետք է ճանաչվի Ադրբեջանի մաս։ Իմ հիշելով, նա Արցախի ինքնավար մարզի կարգավիճակի մասին որևէ բան չի ասել, նա ընդամենը խոսել է տարածքների մասին։ Այստեղից պարզ է դառնում, որ ինքը պատերազմի լինել-չլինելու հանգամանքի մասին գիտեր։ Սա նշանակում է, որ իրեն ասվել է, թե տարածքներ պետք է տա, ինքն էլ պատասխանել է, որ խաղաղ պայմաններում տարածքներ չի կարող տալ։ Կարծում եմ՝ սրանով էլ հենց պատերազմի ելքն արդեն որոշված էր։ Սա իր խոսքերի հանգամանալից վերլուծությունն է։

– Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը որևէ անգամ Արցախ չի այցելել։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ չի գնում Արցախ։

– Կարծում եմ՝ Փաշինյանը վախենում է Ալիևի արձագանքից, այստեղ երկու տեսակետ չի կարող լինել, եթե նման վախեր չունենար, ապա վաղուց արդեն այցելած կլիներ Արցախ։ Ճիշտ է, իրեն Արցախում չեն ընդունում՝ ոչ միայն պատերազմի համար, այլև այն մոտեցումների, որոնք այսօր ունի Արցախի հանդեպ։

«Չգիտեմ՝ այս փաստաթուղթն ում մտահղացումն էր, կարծում եմ՝ սա մեծ վնաս կարող է հասցնել Արցախի հարցի կարգավորման գործընթացին»