Նաիրա Զոհրաբյանը ՌԴ-ում Արցախի պաշտոնական ներկայացուցի՞չ
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` ռուսական կողմի միջնորդությամբ առաջարկ է արվել ԱԺ յոթերորդ գումարման պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին՝ նշանակվել Արցախի պաշտոնական ներկայացուցիչ Ռուսաստանի Դաշնությունում: Թե արդյոք ընդունել է առաջարկը, թե` ոչ, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից:
–Կպատասխանեմ կարճ` եղել են քննարկումներ եւ ընդամենը, ոչ ավելին: Այս պահին, որպես հասարակական կազմակերպության ղեկավար, կապ պահելով միջազգային բոլոր կառույցների, այդ թվում մեր ռուսաստանյան գործընկերների հետ` ակտիվորեն զբաղվում եմ ռազմագերիների, տեղահանված արցախիցների իրավունքների եւ Արցախի բռնազավթված հատվածի մեր մշակութային կոթողների պաշտպանության խնդիրներով, ինչը շատ կարեւոր եմ համարում:
Ամեն դեպքում, լինել Արցախի պաշտոնական ներկայացուցիչը ՌԴ-ում, իրենից ենթադրում է արցախյան պաշտոնական տեսակետների արտահայտում: Պատկերացնո՞ւմ էիք Ձեր աշխատանքն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
–Այս հարցը իմաստ կունենար այն ժամանակ, եթե որոշում կայացված լիներ, բայց նման որոշում այս պահին չկա: Կարծում եմ`այս փուլում այն աշխատանքը, որ ես անում եմ Հայաստանում, անչափ կարեւոր է եւ արցախանպաստ: Այսօր պետք է հասկանանք, որ ստեղծված ծանրագույն իրավիճակում այն, ինչ մնացել է Արցախից, կարող է լինել համահայկական համախմբման նոր գաղափար: Յուրաքանչյուրս մեր տեղում, մեր աշխատանքով պետք է անենք առավելագույնը` Արցախի այդ փոքր հատվածով նաեւ Հայաստանի անվտանգությունը պահպանելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)