Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում 2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազություն Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում «էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհին Չեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետների Սթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ Huawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները Հնչող արձան․ «100 վայրկյան» «Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակում Կառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքները Վարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը

Հայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազությունՓաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում«էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՍուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհինՉեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետներիՍթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարներըՀնչող արձան․ «100 վայրկյան»«Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակումԿառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքներըՎարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումըՎահե Հովհաննիսյանը և Լեա Գուտիերեսը քննարկել են ԱԶԲ գործող ծրագրերը ՀՀ-ումՁերբակալվածները մեղադրվում են «հակառակորդի օգտին» լրտեսություն իրականացնելու մեջԱրգենտինան ջախջախեց Զամբիային, Բրազիլիան և Պորտուգալիան ևս հաղթանակներ տոնեցինՀայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի EYBL մրցաշարի Թելավիի փուլինԿայանված բեռնատարներից մարտկոցներ են գողացել «Գիշերային թմբուկներ» ներկայացումը՝ նվիրված Կիմ Արզումանյանի 100-ամյակինՇախմատի հավակնորդների մրցաշարԿարծես խրամատներում լինեինքՊարզապես չեմ կարող լինել և՛ մեկ թիմի սեփականատեր, և՛ մյուսի նախագահ Ռուս խորհրդարանականների Վաշինգտոն կատարած այցը կարևոր էր. ՌյաբկովԱռաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՈր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանն ու Պուտինը կքննարկեն տրանսպորտային և լոգիստիկ հարցեր. ՊեսկովԱրմեն Գրիգորյանը մասնակցել է անվտանգային քաղաքականությանը նվիրված քննարկմանըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿՌուսական նավթի տարանցման լիցենզիան երկարաձգվել էԱՄՆ դատարանը դադարեցրել է Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի շինարարությունը. BBCԵրևանի քաղաքապետարանն ուսումնասիրություն է կատարում թիվ 94 մսուր-մանկապարտեզումԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿԼիբանանի զինվորականները դուրս են գալիս որոշ սահմանային քաղաքներիցԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԻրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող. ABC NewsՆերառական կրթությունը՝ որպես հավասար հնարավորությունների հարթակ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում միջոցառում անցկացվեցԴավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել էԻրաքը սկսել է նավթ արտահանել Սիրիայի Ալ Վալիդ սահմանային անցակետովԲարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով ապրիլի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը մեկնարկել է. ԱՍՀՆՏղամարդն իր կնոջը հասցրել է ինքնասպանությանՄարդկությունը տասնամյակների դադարից հետո վերադառնում է ԼուսինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 30-ից 31-ըԱլեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդուհու կոչմանըԿիպրոսում շարունակվում է 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարըԻնդոնեզիան կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն անցկացնել իր երեք խաղաղապահների մահվան գործովԲաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվելԻրանում լրտեսության կասկածանքով ձերբակալել են չորս պետական ծառայողի. TasnimԱյսօր թռչունների միջազգային օրն էՎիրավորված իսրայելցիների ընդհանուր թիվը հասել է 6286-ի
Հայաստան

Չեմ կարծում՝ ԵՄ-ն կարողանա որեւէ բան փոխել. գերմանացի քաղաքագետը՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ սպասվող հանդիպման մասին

Լավ է, որ Եվրամիությունը փորձում է ակտիվանալ Հարավային Կովկասում, բայց մեծ ակնկալիքներ չունեմ, որ վերջինին կհաջողվի որեւէ բան փոխվել այդ տարածաշրջանում կատարվող գործընթացներում: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ԵՄ միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերելուն:

«Եվրամիության միջնորդությունը կարելի է ողջունել միայն, որովհետեւ վերջինը ետ է մնացել Կովկասի զարգացումներից, կարծում եմ՝ ԵՄ-ն հիմա ընդհանրապես բացակայում է այդ տարածաշրջանից եւ բացակայում էր առաջ: Հետեւաբար, եթե ԵՄ-ն ցանկանում է վերականգնել ազդեցությունը եւ ներազդել այդտեղ ընթացող մեծ գործընթացների վրա՝ այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմը կանխելու համար ինչ-որ միջնորդությամբ հանդես գալու տեսքով, պետք է գործի:

Խնդիրն այն է, որ հիմա Եվրամիությունում Գերմանիայի դիրքերը թուլացած են՝ դեռ կառավարություն չկա, թուլացած է նաեւ Ֆրանսիան, քանի որ այդտեղ եւս շուտով նախընտրական քարոզարշավ է մեկնարկելու, եւ ընտրություններ են լինելու: Այդ պատճառով էլ Եվրամիությունը հիմա բավարար չափով գործունակ չէ, բացի այդ, զբաղված է ներքին խնդիրներով այս պահին՝ Լեհաստանի, Հունգարիայի խնդիրներ, միգրանտների հարցը, հետեւաբար ես մեծ ակնկալիքներ չունեմ, որ Եվրամիությունը որակապես որեւէ բան կարող է փոխել Հարավային Կովկասում: Բայց վատ չէ, որ փորձում է ակտիվանալ»,- նկատեց քաղաքագետը:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը nոյեմբերի 19-ին էր հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների արդյունքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել Բրյուսելում: 4 օր անց՝ նոյեմբերի 23-ին, Կրեմլը հայտնեց, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալու է Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպում, այսինքն, ավելի վաղ, քան ԵՄ միջնորդությամբ սպասվող հանդիպումը: Հարցին՝ արդյո՞ք սա վկայում է Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ բանակցային ձեւաչափերի տեսանկյունից մրցակցության մասին, գերմանացի քաղաքագետը դրական պատասխանեց:

«Այո, իհարկե, կա մրցակցություն: Ռուսաստանը կասկածում է, որ Եվրամիությունը Արեւելյան գործընկերության ծրագրի միջոցով ձգտում է Հայաստանն ու Ադրբեջանը դուրս բերել եվրասիական տարածությունից, մերձեցնել ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ, ինչն էլ ՌԴ-ի համար անընդունելի է: Ռուսաստանն այդ պատճառով էլ Եվրամիությանը աշխարհաքաղաքական մրցակից է համարում: Եվրամիությունն էլ, իհարկե, չի ցանկանում խոսել ԵԱՏՄ-ի հետ, չի ճանաչում վերջինը, չի ճանաչում նաեւ Շանհանյան համագործակցության կազմակերպությունը, միայն անուղղակիորեն ընդունում է Ռուսաստանի միջնորդությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հակամարտության հարցում: Այդ պատճառով էլ, այո, կարելի է խոսել կոշտ մրցակցության մասին: Բայց ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Եվրամիությունը փորձում է ակտիվանալ, որպեսզի իր թեկուզ սահմանապակ հնարավորություններով լրացուցիչ կարողանա ազդել կամ փորձի ազդել, չկորցնի հնարավորությունն ու փորձի վերականգնել իր ազդեցությունը: Եվրոպան փափուկ ուժ է իրենից ներկայացնում, խոսում ժողովրդավարության մասին, տնտեսական ոլորտում աջակցում: Կարծում եմ՝ Եվրամիությունը տնտեսական լավ գործընկեր կարող է լինել թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի համար այդ հակամարտությունում, ֆինանսապես օգնել: Հետեւաբար, ես սրան բացասաբար չեմ նայում, բացասական չեմ դիտարկում նաեւ Ռուսաստանի փորձերը, լավ է, երբ տարբեր կողմեր են փորձում աջակցել»,- նշեց Ռարը:

Հարցին՝ արդյո՞ք Եվրամիության ակտիվացումը կարող է պայմանավորված լինել «Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրով եւ դրանում ԵՄ-ի ունեցած հետաքրքրություններով՝ հաշվի առնելով այն, որ տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման բանակցություններ են ընթանում Ռուսաստանի միջնորդությամբ, գերմանացի քաղաքագետը նկատեց.

«Եթե ես Եվրամիության տեղում լինեի, կաջակցեի այդ նախագծերին: Երբ կոմունիկացիոն ուղիներ, ենթակառուցվածքներ են ստեղծվում տարբեր պետությունների միջեւ, դա խաղաղության է մոտեցնում, ոչ թե պատերազմի, ընդհակառակը, բացառում են պատերազմի հավանականությունը: Բայց ես, ցավոք սրտի, կարծում եմ, որ Եվրամիությունը ետ է մնացել իրավիճակից: Այդտեղ շատ ակտիվ են Չինաստանը, Ռուսաստանն ու Թուրքիան, որոնք հետաքրքրված են տարածաշրջանում ազդեցություն ունենալով եւ ֆինանսական օգուտներ ստանալ: Եվրամիությունը դեռեւս դուրս է այդ գործընթացներից՝ չի երեւում այդտեղ»,- շեշտեց Ռարը: