Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում 2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազություն Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում «էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհին Չեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետների Սթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ Huawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները Հնչող արձան․ «100 վայրկյան» «Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակում Կառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքները Վարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը

Հայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազությունՓաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում«էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՍուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհինՉեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետներիՍթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարներըՀնչող արձան․ «100 վայրկյան»«Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակումԿառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքներըՎարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումըՎահե Հովհաննիսյանը և Լեա Գուտիերեսը քննարկել են ԱԶԲ գործող ծրագրերը ՀՀ-ումՁերբակալվածները մեղադրվում են «հակառակորդի օգտին» լրտեսություն իրականացնելու մեջԱրգենտինան ջախջախեց Զամբիային, Բրազիլիան և Պորտուգալիան ևս հաղթանակներ տոնեցինՀայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի EYBL մրցաշարի Թելավիի փուլինԿայանված բեռնատարներից մարտկոցներ են գողացել «Գիշերային թմբուկներ» ներկայացումը՝ նվիրված Կիմ Արզումանյանի 100-ամյակինՇախմատի հավակնորդների մրցաշարԿարծես խրամատներում լինեինքՊարզապես չեմ կարող լինել և՛ մեկ թիմի սեփականատեր, և՛ մյուսի նախագահ Ռուս խորհրդարանականների Վաշինգտոն կատարած այցը կարևոր էր. ՌյաբկովԱռաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՈր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանն ու Պուտինը կքննարկեն տրանսպորտային և լոգիստիկ հարցեր. ՊեսկովԱրմեն Գրիգորյանը մասնակցել է անվտանգային քաղաքականությանը նվիրված քննարկմանըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿՌուսական նավթի տարանցման լիցենզիան երկարաձգվել էԱՄՆ դատարանը դադարեցրել է Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի շինարարությունը. BBCԵրևանի քաղաքապետարանն ուսումնասիրություն է կատարում թիվ 94 մսուր-մանկապարտեզումԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿԼիբանանի զինվորականները դուրս են գալիս որոշ սահմանային քաղաքներիցԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԻրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող. ABC NewsՆերառական կրթությունը՝ որպես հավասար հնարավորությունների հարթակ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում միջոցառում անցկացվեցԴավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել էԻրաքը սկսել է նավթ արտահանել Սիրիայի Ալ Վալիդ սահմանային անցակետովԲարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով ապրիլի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը մեկնարկել է. ԱՍՀՆՏղամարդն իր կնոջը հասցրել է ինքնասպանությանՄարդկությունը տասնամյակների դադարից հետո վերադառնում է ԼուսինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 30-ից 31-ըԱլեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդուհու կոչմանըԿիպրոսում շարունակվում է 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարըԻնդոնեզիան կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն անցկացնել իր երեք խաղաղապահների մահվան գործովԲաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվելԻրանում լրտեսության կասկածանքով ձերբակալել են չորս պետական ծառայողի. TasnimԱյսօր թռչունների միջազգային օրն էՎիրավորված իսրայելցիների ընդհանուր թիվը հասել է 6286-ի
Հայաստան

ՀՀ սուվերեն օդային տարածքից օգտվող Ադրբեջանը վերջին մարտական գործողությունների ժամանակ թռիչք է կատարել և օդանավից նկարահանումներ արել․ Ճաղարյան

Հայաստանն իր օդային տարածքում միակ սուվերենն է և ինքն է որոշում՝ թույլ տալ մտնել իր տարածք, թե ոչ, «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ավիացիայի հարցերով վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը միջազգային կոնվենցիայով և իր իսկ ընդունած օրենսդրական կարգավորումներով ամրագրված բոլոր իրավունքներն ունի՝ Ադրբեջանին արգելելու օգտվել իր օդային տարածքից, սակայն չի անում դա։

Հակոբ Ճաղարյանը, մասնավորապես, հղում է արել միջազգային քաղաքացիական ավիացիայի հիմնադիր փաստաթուղթ Չիկագոյի կոնվենցիային, 2003 թվականին ՀՀ կառավարության ընդունած որոշմանը՝ օդային տարածքի կազմակերպման կարգի մասին, ինչպես նաև «ՀՀ ավիացիայի մասին» օրենքին, որոնք հստակ ընդգծում են Հայաստանի իրավունքներն իր սուվերեն օդային տարածքում։

Բացի այդ, նրա խոսքով, Հայաստանը, լինելով Չիկագոյի կոնվենցիայի անդամ, ստորագրել է համապատասխան հոդված, որն արգելում է իր օդային տարածք մուտք գործած քաղաքացիական օդանավերի խոցումը, բայց թույլատրում է դրանց հարկադրաբար վայրէջքի ենթարկելը։ Այս հոդվածի՝ գործնականում իրագործումը կարևոր էր հատկապես Սյունիքում ծավալված մարտական գործողությունների ժամանակ, երբ ադրբեջանական ինքնաթիռներն ազատ օգտագործում էին ՀՀ օդային տարածքը՝ թռիչքներ կատարելով հենց մարտական գործողությունների տարածքով։

«Մենք Ադրբեջանի օդային տարածքը չենք օգտագործում, Ադրբեջանը մեր օդային տարածքն օգտագործում է։ Մեր օդային տարածքն օգտագործելու համար մենք սահմանափակումներ, հատուկ երթուղիներ չենք դնում։ Նրանք մարտական գործողությունների ժամանակ թռիչք են կատարում հենց այդ տարածքով, և օդանավից նկարահանում են Սիսիանի օդանավակայանը, ներքևում կատարվող մարտական գործողությունների տարածքը, տեղադրում են համացանցում», - ասել է Հակոբ Ճաղարյանը՝ ավելացնելով, որ համացանցում անձամբ է հանդիպել այդպիսի նյութերի։

Հայաստանը, նրա խոսքով, բոլոր իրավունքներն ուներ պահանջելու՝ ադրբեջանական օդանավի թռիչքը կազմակերպել այլ երթուղով՝ հեռու մարտական գործողությունների, ՀՕՊ տեղակայման վայրից, սակայն դա չի արել։

«Թռիչքների թույլտվությունը և իմ նշած փաստաթուղթը օդային տարածքի կազմակերպման կարգի մասին, նախատեսում է մի շարք միջոցառումներ։ Այդ միջոցառումների մասնակից պետք է լինեն և՛ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, և՛ պաշտպանության նախարարությունը, և՛ արտաքին գործերի նախարարությունը։ Նշանակում է, որ պաշտպանության նախարարության կամ կառավարության կողմից նրանց թույլատրված է թռիչքներ կատարել հենց իրենց նախընտրած օդային երթուղիներով», - եզրակացրել է Հակոբ Ճաղարյանը։

Այն պարագայում, երբ մարտական գործողությունների ժամանակ դեպի Նախիջևան ուղևորվող ադրբեջանական ինքնաթիռը նկատվել է նաև Սիրիայի տարածքում, Հայաստանն, ըստ Հակոբ Ճաղարյանի, կարող է հիմնավոր կասկածներ ունենալ, որ ինքնաթիռը նաև սիրիացի վարձկաններ է տեղափոխել։

 «Մենք կարող էինք կասկածներ հայտնել այդ փաստի գոյության մասին և ստիպել նրանց վայրէջք կատարել Հայաստանում», - նշել է Ճաղարյանը։

Եթե դա չի արվում, իսկ Ադրբեջանն ազատ օգտվում է Հայաստանի օդային տարածքից, ապա եզրակացությունը, ըստ նրա, հետևյալն է․ «Կամ ադրբեջանական իշխանությունները թքած ունեն հայկական իշխանությունների կարծիքի վրա և անում են այն, ինչ ուզում են, կամ դա պայմանավորվածության հետևանք է»։