Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում 2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազություն Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում «էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհին Չեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետների Սթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ Huawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները Հնչող արձան․ «100 վայրկյան» «Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակում Կառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքները Վարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը

Հայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազությունՓաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում«էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՍուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհինՉեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետներիՍթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարներըՀնչող արձան․ «100 վայրկյան»«Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակումԿառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքներըՎարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումըՎահե Հովհաննիսյանը և Լեա Գուտիերեսը քննարկել են ԱԶԲ գործող ծրագրերը ՀՀ-ումՁերբակալվածները մեղադրվում են «հակառակորդի օգտին» լրտեսություն իրականացնելու մեջԱրգենտինան ջախջախեց Զամբիային, Բրազիլիան և Պորտուգալիան ևս հաղթանակներ տոնեցինՀայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի EYBL մրցաշարի Թելավիի փուլինԿայանված բեռնատարներից մարտկոցներ են գողացել «Գիշերային թմբուկներ» ներկայացումը՝ նվիրված Կիմ Արզումանյանի 100-ամյակինՇախմատի հավակնորդների մրցաշարԿարծես խրամատներում լինեինքՊարզապես չեմ կարող լինել և՛ մեկ թիմի սեփականատեր, և՛ մյուսի նախագահ Ռուս խորհրդարանականների Վաշինգտոն կատարած այցը կարևոր էր. ՌյաբկովԱռաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՈր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանն ու Պուտինը կքննարկեն տրանսպորտային և լոգիստիկ հարցեր. ՊեսկովԱրմեն Գրիգորյանը մասնակցել է անվտանգային քաղաքականությանը նվիրված քննարկմանըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿՌուսական նավթի տարանցման լիցենզիան երկարաձգվել էԱՄՆ դատարանը դադարեցրել է Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի շինարարությունը. BBCԵրևանի քաղաքապետարանն ուսումնասիրություն է կատարում թիվ 94 մսուր-մանկապարտեզումԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿԼիբանանի զինվորականները դուրս են գալիս որոշ սահմանային քաղաքներիցԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԻրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող. ABC NewsՆերառական կրթությունը՝ որպես հավասար հնարավորությունների հարթակ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում միջոցառում անցկացվեցԴավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել էԻրաքը սկսել է նավթ արտահանել Սիրիայի Ալ Վալիդ սահմանային անցակետովԲարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով ապրիլի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը մեկնարկել է. ԱՍՀՆՏղամարդն իր կնոջը հասցրել է ինքնասպանությանՄարդկությունը տասնամյակների դադարից հետո վերադառնում է ԼուսինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 30-ից 31-ըԱլեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդուհու կոչմանըԿիպրոսում շարունակվում է 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարըԻնդոնեզիան կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն անցկացնել իր երեք խաղաղապահների մահվան գործովԲաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվելԻրանում լրտեսության կասկածանքով ձերբակալել են չորս պետական ծառայողի. TasnimԱյսօր թռչունների միջազգային օրն էՎիրավորված իսրայելցիների ընդհանուր թիվը հասել է 6286-ի
Հայաստան

Ո՞վ իմանա՝ ադրբեջանցիներն ո՞ւմ են նախընտրելու ձերբակալել․ Գորիսի փոխքաղաքապետ

Այս պահին ես չեմ ճանաչում մեկին, որը հոգեբանորեն պատրաստ կլինի անցնել Գորիս-Կապան միջպետական ճանապարհի այն հատվածով, որտեղ ադրբեջանցի ոստիկանները զինված ստուգումներ են անում։ Անցնի, թշնամուն տա իր անձնագիրը ու այդքանից հետո էլ վճարումներ անի թշնամուն՝ իր երկրով անցնելու համար: Եթե անվտանգության երաշխիք տվողներ չկան, ո՞վ իմանա՝ ադրբեջանցիներն ո՞ւմ կնախընտրեն ձերբակալել․ Yerkir.am-ի հետ զրույցում ասում է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

Ըստ նրա՝ Գորիսում շաբաթներ առաջ ծագած խնդիրները լուծում չեն ստացել, Գորիս-Կապան միջպետական ճանապարհը դեռեւս փակ է, այլընտրանքային ճանապարհները՝ դժվարանցանելի։

«Տաթեւով անցնող այլընտրանքային ճանապարհների դժվարանցանելիության խնդիրը դեռեւս շարունակում է մնալ մտահոգիչ: Եթե ձյուն տեղա, եղանակային պայմանները վատանան՝ բավականին լուրջ խնդիրներ են առաջանալու Գորիսի այդ հատվածի գյուղերի համար: Այդ ճանապարհը տեխնիկական առումով չի կարող փոխարինել թշնամուն հանձնված միջպետական ճանապարհին: Վարորդները բազմիցս ահազանգել են՝թեթեւ ձյան պարագայում սարսափելի վիճակ է լինում»,- ասում է Գորիսի փոխքաղաքապետը:

Այսօր Ադրբեջանի ծրագրած եւ այս իշխանությունների թուլության, ո՞վ գիտի՝ գուցե թշնամու հետ պայմանավորվածության արդյունքում ոչ միայն կորցրել ենք Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, այլեւ կասկածի տակ է դրվել Կապան համայնքի մեջ ներառված Շիկահող, Սրաշեն, Ճակատեն, Շիշկերտ, Ներքին Հանդ, Ծավ գյուղերի անվտանգությունը։ Այս գյուղերը փաստացի կտրվել են շրջկենտրոն Կապանից եւ այժմ Կապան հասնելու համար կա՛մ պետք է օգտվեն այլընտանքային եւ անանցանելի ճանապարհներից, կա՛մ Մեղրի-Քաջարան-Կապան ճանապարհից, որի երկարությունը շուրջ 150 կիլոմետր է։ Այս պահին Սյունիքում հարաբերականորեն հանգիստ է, բայց՝ վախեցնող։ Մտահոգություններ կան Փաշինյանի կողմից թշնամու հետ նոր փաստաթուղթ ստորագրելու առնչությամբ, որով վտանգի տակ է դրվելու ամբողջ Սյունիքը:

Անդրադառնալով այս հարցերին՝ Յոլյանը շեշտում է, որ Գորիսի բնակչությունն այդ կապակցությամբ լուրջ մտահոգություններ ունի, մարդիկ ուզում են հասկանալ, թե ինչ է լինելու, ի վերջո, Փաշինյանի բոլոր որոշումների անմիջական կրողը հենց սյունեցիներն են:

Երեւանում մեկնարկած ազատագրական շարժման նման Գորիսում էլ մտավորականությունը ոտքի է ելել։ Ստեղծել են անվտանգության հարցերով հանձնաժողով, փորձում են լուծումներ եւ տարբերակներ գտնել, հարկ եղած դեպքում՝ ժողովրդին մոբիլիզացնել: Հիշենք, թե ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում Գորիսը շատ արագ կարողացավ ինքնակազմակերպվել ե՛ւ թիկունքային աշխատանքների, ե՛ւ առաջնագծի հարցերում:

«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ համայնքը մի մարդու նման ոտքի է կանգնելու: Կազմակերպչական աշխատանքներ են տարվում, տեղացի մտավորականները քննարկումներ են կազմակերպում՝ ինչպես անել, որպեսզի արդյունավետ լուծումներ գտնեն: Եթե երկրի անվտանգության եւ բոլորիս փրկության հարցն է, պիտի միասնական լինենք, մեր երկրի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար պիտի պայքար տանք»,- նշում է Գորիսի փոխքաղաքապետը: