Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում 2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազություն Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում «էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհին Չեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետների Սթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ Huawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները Հնչող արձան․ «100 վայրկյան» «Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակում Կառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքները Վարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը

Հայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազությունՓաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում«էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՍուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհինՉեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետներիՍթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարներըՀնչող արձան․ «100 վայրկյան»«Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակումԿառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքներըՎարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումըՎահե Հովհաննիսյանը և Լեա Գուտիերեսը քննարկել են ԱԶԲ գործող ծրագրերը ՀՀ-ումՁերբակալվածները մեղադրվում են «հակառակորդի օգտին» լրտեսություն իրականացնելու մեջԱրգենտինան ջախջախեց Զամբիային, Բրազիլիան և Պորտուգալիան ևս հաղթանակներ տոնեցինՀայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի EYBL մրցաշարի Թելավիի փուլինԿայանված բեռնատարներից մարտկոցներ են գողացել «Գիշերային թմբուկներ» ներկայացումը՝ նվիրված Կիմ Արզումանյանի 100-ամյակինՇախմատի հավակնորդների մրցաշարԿարծես խրամատներում լինեինքՊարզապես չեմ կարող լինել և՛ մեկ թիմի սեփականատեր, և՛ մյուսի նախագահ Ռուս խորհրդարանականների Վաշինգտոն կատարած այցը կարևոր էր. ՌյաբկովԱռաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՈր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանն ու Պուտինը կքննարկեն տրանսպորտային և լոգիստիկ հարցեր. ՊեսկովԱրմեն Գրիգորյանը մասնակցել է անվտանգային քաղաքականությանը նվիրված քննարկմանըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿՌուսական նավթի տարանցման լիցենզիան երկարաձգվել էԱՄՆ դատարանը դադարեցրել է Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի շինարարությունը. BBCԵրևանի քաղաքապետարանն ուսումնասիրություն է կատարում թիվ 94 մսուր-մանկապարտեզումԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿԼիբանանի զինվորականները դուրս են գալիս որոշ սահմանային քաղաքներիցԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԻրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող. ABC NewsՆերառական կրթությունը՝ որպես հավասար հնարավորությունների հարթակ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում միջոցառում անցկացվեցԴավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել էԻրաքը սկսել է նավթ արտահանել Սիրիայի Ալ Վալիդ սահմանային անցակետովԲարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով ապրիլի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը մեկնարկել է. ԱՍՀՆՏղամարդն իր կնոջը հասցրել է ինքնասպանությանՄարդկությունը տասնամյակների դադարից հետո վերադառնում է ԼուսինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 30-ից 31-ըԱլեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդուհու կոչմանըԿիպրոսում շարունակվում է 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարըԻնդոնեզիան կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն անցկացնել իր երեք խաղաղապահների մահվան գործովԲաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվելԻրանում լրտեսության կասկածանքով ձերբակալել են չորս պետական ծառայողի. TasnimԱյսօր թռչունների միջազգային օրն էՎիրավորված իսրայելցիների ընդհանուր թիվը հասել է 6286-ի
Հայաստան

Փաշինյանը, վաղ թե ուշ, ձեզ լքելու է այնպես, ինչպես առաջնագծում լքեց մեր տղաներին. Վիգեն Սոսիկյանի բաց նամակը` Լոս Անջելեսում հայ հյուպատոսին

ԱՄՆ-ում բնակվող սփյուռքահայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ Վիգեն Սոսիկյանը բաց նամակ է հղել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանին: Ստորև ներկայացնում ենք այն։

Բաց նամակ՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանին

Հարգելի՛ պարոն Բայբուրդյան

Հուսով եմ, որ այս նամակը կհասնի ձեզ: Ես ձեզ դիմում եմ նախ՝ որպես Հայաստանի արտաքին գործերի ներկայացուցչի Լոս Անջելեսում, և երկրորդ՝ որպես հայ անհատի։ Այն նախարարությունը, որը Դուք ներկայացնում եք այստեղ, այնպես, ինչպես Փաշինյանի կառավարության մնացած նախարարությունները, գործում են Նիկոլ Փաշինյանի՝ հաճախ թերի, անմիջական ղեկավարությամբ։ Եթե նախարարների բազմաթիվ հրաժարականները բավարար չեն այս փաստը վկայելու համար, ապա միգուցե բավարար են այն բազմաթիվ առիթները, երբ նա օգտագործել է «ես հանձնարարել եմ» տերմինը՝ խոսելով ձեր վերադաս պարոն Արարատ Միրզոյանին տված հրահանգների մասին։

Այս փաստը կարող է խնդիր չներկայացնել, եթե դիտարկվի այլ հարթակում: Բայց իրականում, անշուշտ, չափազանց մտահոգիչ է, երբ.

1) 2020 թվականի նոյեմբերի 9-ին Փաշինյանի կողմից գաղտնի ստորագրված եռակողմ հայտարարությունն ամբողջությամբ իրականացվել է Փաշինյանի կառավարության և ձեր նախարարության կողմից, իսկ 1, 6, 8 և 9 կետերը շարունակում են խախտվել ադրբեջանական կողմից։

2) Արտաքին գործերի նախարարության և Ձեր առաքելության առաջնային մանդատը մեր Հանրապետության շահերի պաշտպանությունն է, սակայն կառավարությունը, որին մաս եք կազմում անուղղակիորեն, Ադրբեջանին է հանձնել հայկական մի քանի տարածքներ և վերահսկողություն միջազգային ճանապարհների առանցքային հատվածների վրա, նույնիսկ՝ նախքան սահմանազատման պաշտոնական քննարկումները:

3) Սահմանների սահմանազատման թեմայով ձեր կառավարությունը պնդում է՝ խորհրդային քարտեզներն օգտագործել որպես բանակցությունների հիմք, միեւնույն ժամանակ բավականին ծիծաղելի կերպով մեջբերում է Ազգային ժողովի վարչական սահմանների մասին օրենսդրությունը, որ արդարացնի այս անհեթեթ մոտեցումը:

4) Սահմանադրության 205-րդ հոդվածի ուղղակի խախտմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հայտարարեց, որ սահմանագծման և սահմանազատման համաձայնագրերի արդյունքում տարածքային ճշգրտումների իրականացման համար չի կարծում, որ հանրաքվե անհրաժեշտ է։

5) Ձեր վերադասը` Արարատ Միրզոյանը, շարունակում է հայտարարել, որ «դրական ազդանշաններ» է տեսնում բռնապետ Էրդողանի կողմից և պատրաստ է առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորել այն ազգի հետ, որը կրում է Հայոց ցեղասպանության պատասխանատվությունը։

Ես, անշուշտ, կարող եմ շարունակել այս ցուցակը՝ թվարկելով փաստ առ փաստ, որը ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ դավաճանությունները և ձախողումները, բայց կնախընտրեմ առայժմ կանգ առնել այստեղ։ Դեսպա՛ն Բայբուրդյան, ի՞նչ եք կարծում, վերոհիշյալ կետերը բխո՞ւմ են մեր հանրապետության լավագույն շահերից (շահերը, որոնք Դուք պարտավորված եք պաշտպանել): Եթե՝ այո, ապա, համապատասխանաբար, մատնանշեք: Եթե՝ ոչ, ապա ամեն օր, երբ Դուք մնում եք մեր պետականությունը քայքայող ԱԳ նախարարության ներկայացուցիչը այստեղ, կրում եք պատասխանատվության ձեր բաժինը հետագայի համար։

Այժմ, որպես հայ անհատ, դեսպա՛ն Բայբուրդյան, խնդրում եմ, մի փոքր լույս սփռեք՝ արդյո՞ք ներկայիս կառավարության գործողությունները բխում են Հայաստանի շահերից: Դուք ամենևին էլ վիրավորված չե՞ք՝ մասնիկը լինելով այն արհավիրքի, որը Փաշինյանի կառավարությունը շարունակում է բերել մեր ազգի գլխին։ Կա՞ զղջում։ Կա՞ անձնական պատիվ։ Եթե՝ այո, ապա Դուք անձնական պարտավորություն ունեք ոչ միայն լքելու ԱԳՆ ներկայացուցչի՝ ձեր պաշտոնը, այլ նաև պարտավորություն՝ միանալու մեր համայնքի այն տասնյակ հազարավորներին, ովքեր կոչ են անում Նիկոլ Փաշինյանին՝ հեռանալ իր պաշտոնից։ Եթե՝ ոչ, ապա Դուք կարող եք ակնկալել, որ Ձեզ, համապատասխանաբար, կհիշեն մեր Հայրենիքի պատմության այս գլխից ոչ հեռու պատմության մեջ, քանի որ Նիկոլ Փաշինյանը, վաղ թե ուշ, ձեզ լքելու է այնպես, ինչպես լքեց առաջնագծում կանգնած մեր տղաներին։ Սպասում եմ Ձեր արձագանքին։

Հարգանքներով՝ Վիգեն Սոսիկյան

Լոս Անջելես, Կալիֆոռնիա