Ինչու Իրանից Հայաստան բենզին չի ներկրվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իրանից Հայաստան տեւական ժամանակ է՝ բենզին չի ներկրվում։ Պատճառները տարբեր են, բայց ասացին՝ խնդիրը հիմնականում կապված է իրանական վառելիքի գների բարձրացման հետ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում սկսեցին Իրանից մեծ թափով բենզին ներկրել, որը ՌԴ-ից ներկրվող բենզինի համեմատ մոտ 20 դրամով էժան էր վաճառվում։ Հիմա այլեւս ձեռնտու չէ Իրանից բենզին ներկրելը։ Բացի գներից, ասացին՝ այլ խոչընդոտներ էլ կան։ Մեկը Գորիս-Կապան մայրուղու` Ադրբեջանի վերահսկողության ներքո անցնելն է։ Ադրբեջանցիներն այստեղ մաքսակետ են տեղադրել եւ իրանական բեռնատարներից տրանզիտի գումար են գանձում։
Իրանից Հայաստան մտնելիս նավթամթերքով բարձված մեքենաներից գանձում են 250 դոլար, իսկ դատարկ վերադառնալիս՝ 150 դոլար։ Այլ ապրանքներով` շինանյութով, սննդով բարձված մեքենաներից գանձում են 130-ական դոլար մտնելիս եւ դուրս գալիս։ Այսինքն՝ բենզինով բարձված մեկ մեքենան Իրանից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ Գորիս-Կապան ճանապարհով անցնելու համար ադրբեջանցիներին ստիպված է վճարել լրացուցիչ 400 դոլար գումար, ինչն էապես ավելացնում է փոխադրման եւ ըստ այդմ` ապրանքի գինը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը