Փոթորիկ մեկ բաժակ ջրում. ԵԱՏՄ-ականները զարմացած էին
«Իրավունք» թերթը գրում է. «Բաղրամյան պողոտայում երեկ երեկոյան լարված իրավիճակ էր, ոստիկանական զորքերը գրավել էին ամբողջ փողոցը: Բաղրամյան 26-ում ընդունում էին Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին, որոնց թվում էին ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը եւ Ղրղզստանի նախարարների կաբինետի ղեկավար Ակիլբեկ Ժապարովը: ԵՏՄ-ականները նոյեմբերի 18-19-ը Երեւանում մասնակցելու են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Հատկանշական է այն, որ անգամ միջկառավարական խորհրդի օտարերկյա արարողակարգն էր զարմացած առկա լարվածությամբ, որովհետեւ նիստը խոչընդոտող որեւէ պատճառ այդպես էլ չեղավ: Խնդիրն այն է, որ մեր երկրի սահմաններում ստեղծված լարված իրավիճակով պայմանավորված` մտավախություն կար, որ կլինեն առնվազն ակցիաներ Բաղրամյան փողոցում, ինչն այդպես էլ չեղավ:
Անգամ ամենահակառուսիստ իրենց հռչակած «Սասնա ծռերից» որեւ մեկն այդպես էլ չհայտնվեց` լատինատառ պաստառներով: Հայաստանում հավատարմագրված դեսպանները դուրս էին գալիս Բաղրամյան 26-ից աջ ու ձախ տարակուսած նայելով, բայց իրենց երկրացիներից բացի` նկատում էին միայն ոստիկանական ավտոբուսները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը