Սուրեն Պապիկյանի ազգականը՝ փոխքաղաքապետ․ «Բալասանյան» դաշինքը քվեարկել է ՔՊ-ականների օգտին
Այսօր Գյումրու արտահերթ նիստի ընթացքում ավագանու ներկա անդամները համայնքի ղեկավարի տեղակալներ ընտրեցին «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության անդամներ 40-ամյա Արթուր Պապիկյանին (որպես առաջին տեղակալ) եւ 39-ամյա Դավիթ Առուշանյանին։ Որոշման նախագծին դեմ քվեարկեցին «Ապրելու երկիր» եւ «Զարթոնք» ազգային քրիստոնեական խմբակցությունների ներկա 5 անդամները, ձեռնպահ արտահայտվեցին Հայաստանի հանրապետական կուսակցության երկու անդամները։ Կողմ քվեարկեցին «Քաղաքացիական կուսակցության» եւ «Բալասանյան դաշինք» սոցիալական խմբակցության ավագանու ներկա անդամներ
Նշենք, որ Արթուր Պապիկյանը օրերս Պաշտպանության նախարար նշանակված Սուրեն Պապիկյանի հորեղբոր թոռն է։
Երկրորդ փոխքաղաքապետը, ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի, պարտադիր չէ լինի ավագանու կազմից։ Ավագանին ընտրել է Դավիթ Առուշանյանին, վերջինս ՔՊ-ական է, Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցել է որպես ՔՊ-ի թեկնածու։
Հիշեցնենք, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո «Բալասանյան» դաշինքը, որը ստացել էր ձայների մեծամասնությունը համագործակցության հուշագիր ստորագրեց ՔՊ-ի հետ։ Քաղաքապետ ընտրվեց «Բալասանյան» դաշինքից Վարդգես Սամսոնյանը, իսկ ահա փոխքաղաքապետեր՝ ՔՊ-ից։


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)