Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Փլուզում՝ Երևանում․ փրկարարները տնից տարհանել են 13 բնակչի ՌԴ փոխվարչապետը հայկական բիզնեսի վերաբերյալ ակնարկներ ու սպառնալիքներ է հնչեցրել Թրամփը ներկայացել է ԱՄՆ Գերագույն դատարան Ժամանակ առ ժամանակ տեղումներ ԱՄՆ-ը 54 տարի անց աստղագնացներին կրկին Լուսին ուղարկեց Դատախազությունը պահանջում է Հայկազ Բաղմանյանից բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, ավելի քան 3 միլիարդ դրամ Կրեմլն արդեն այսօր է սպասում Զելենսկու որոշմանը՝ Դոնբասից ուկրաինական զինված ուժերը դուրս բերելու վերաբերյալ. Պեսկով Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստ է պատերազմին Իրանի նախագահը նշել է ռազմական գործողությունների դադարեցման պայմանը. EFE Վահագն Խաչատուրյանը և Սատու Կոյվուն կարևորել են խաղաղության գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու անհրաժեշտությունը Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից շուրջ 454 հազար դոլարին համարժեք դրամ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓլուզում՝ Երևանում․ փրկարարները տնից տարհանել են 13 բնակչիՌԴ փոխվարչապետը հայկական բիզնեսի վերաբերյալ ակնարկներ ու սպառնալիքներ է հնչեցրելԹրամփը ներկայացել է ԱՄՆ Գերագույն դատարանԺամանակ առ ժամանակ տեղումներԱՄՆ-ը 54 տարի անց աստղագնացներին կրկին Լուսին ուղարկեցԴատախազությունը պահանջում է Հայկազ Բաղմանյանից բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, ավելի քան 3 միլիարդ դրամԿրեմլն արդեն այսօր է սպասում Զելենսկու որոշմանը՝ Դոնբասից ուկրաինական զինված ուժերը դուրս բերելու վերաբերյալ. ՊեսկովԼուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստ է պատերազմինԻրանի նախագահը նշել է ռազմական գործողությունների դադարեցման պայմանը. EFEՎահագն Խաչատուրյանը և Սատու Կոյվուն կարևորել են խաղաղության գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու անհրաժեշտությունըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից շուրջ 454 հազար դոլարին համարժեք դրամՈրոշում է կայացվել հունիսի 7-ի ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցելու մասին. ՀՀԿՄոսկվայի և Կիևի միջև ռազմական գործողությունները շարունակվում ենԵրուսաղեմում ոստիկանությունը ցրել է Իսրայելի մահապատժի մասին օրենքի դեմ բողոքի ցույցըԱյս ընտրություններին կարող են մասնակցել միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք. Փաշինյանը՝ ՊուտինինԻրանի ԱԳՆ-ն հերքել է Թրամփի պնդումը՝ Թեհրանի կողմից հրադադարի խնդրանքի վերաբերյալԱպրիլի 2-ից Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակումՓնտրում ենք Հայաստանի Հանրապետության համար ամենաշահավետ առաջարկըՀՀ ներկայացուցիչը ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարևորել է մշակութային արժեքների պաշտպանությունը հակամարտությունների ընթացքումՆախագահ Վահագն Խաչատուրյանը օրենքներ է ստորագրելՓաստաբան ներկայացած անձը հափշտակել է ընդհանուր առմամբ կես միլիոն դրամԴավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով գտնվել է Արմավիրի մարզումՄենք կավարտենք գործը, եւ կավարտենք շատ արագ. Թրամփի ուղերձը ազգինՓաշինյան-Պուտին հանդիպման մանրամասներըՄեծ Պահք․ Ավագ ՀինգշաբթիԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՀայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազությունՓաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում«էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՍուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհինՉեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետներիՍթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարներըՀնչող արձան․ «100 վայրկյան»«Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակումԿառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքներըՎարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումըՎահե Հովհաննիսյանը և Լեա Գուտիերեսը քննարկել են ԱԶԲ գործող ծրագրերը ՀՀ-ումՁերբակալվածները մեղադրվում են «հակառակորդի օգտին» լրտեսություն իրականացնելու մեջԱրգենտինան ջախջախեց Զամբիային, Բրազիլիան և Պորտուգալիան ևս հաղթանակներ տոնեցինՀայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի EYBL մրցաշարի Թելավիի փուլինԿայանված բեռնատարներից մարտկոցներ են գողացել «Գիշերային թմբուկներ» ներկայացումը՝ նվիրված Կիմ Արզումանյանի 100-ամյակինՇախմատի հավակնորդների մրցաշարԿարծես խրամատներում լինեինքՊարզապես չեմ կարող լինել և՛ մեկ թիմի սեփականատեր, և՛ մյուսի նախագահ Ռուս խորհրդարանականների Վաշինգտոն կատարած այցը կարևոր էր. ՌյաբկովԱռաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Հայաստան

Սյունեցի համայնքապետերին ու վարչական ղեկավարներին հրահանգվել է լրատվամիջոցների հետ «ավել-պակաս» չխոսել ու չբողոքել

 

2020 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշման արդյունքում, այս մասին նա անձամբ է հայտարարել ԱԺ ամբիոնից, Սյունիքի մարզում հայկական զորքերը հետ քաշվեցին 100-150 կմ հետ, բազմաթիվ գյուղեր հայտնվեցին թշնամու թիրախում, քանի որ բոլոր բարենպաստ դիրքերը զբաղեցրեցին ադրբեջանցիները։

Նախորդ տարվա դեկտեմբերից սկսած՝ սյունեցի բազմաթիվ համայնքապետեր, գյուղապետեր բարձրաձայնում էին, որ խաղաղ բնակիչները թշնամու ուղիղ նշանառության տակ են։ Բոլորի դաշտերը, վարելահողերը մնացել են թշնամու հսկողության տակ, մարդիկ կորցնում են իրենց ապրուստի միջոցը։

Շատ համայնքապետեր և գյուղապետեր էլ անընդհատ լրատվամիջոցների հետ զրույցում բարձրաձայնում էին թշնամու սադրիչ գործողությունների մասին, հաճախ հանրությունը նրանցից էր իմանում, որ թշնամին այս կամ այն գյուղից անասուն է գողացել, անկանոն կրակել է և այլն։ Միայն նրանց բարձրաձայնելուց հետո էր տարածվում պաշտոնական հաղորդագրություն տեղի ունեցածի վերաբերյալ։

Նոյեմբերի 16-ին, երբ Սյունիքի մարզում թշնամին դիմել էր ռազմական ագրեսիայի, գրեթե բոլոր գյուղերի վարչական ղեկավարների հրահանգ է իջեցվել «ավել-պակաս լրատվամիջոցների հետ չխոսել»։ Նրանց այս ամենը հրահանգվել է տարբեր խողովակներով և առանց բացատրության։

168.am–ի հետ զրույցում գյուղապետերից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, ասաց, որ տարբեր մարդիկ իրենց ասում են, որ որևէ լրատվամիջոցի տեղեկատվություն չտան, թե ինչ է կատարվում Սյունիքում, և չբողոքեն ստեղծված իրավիճակից:

«Գուցե կառավարությունն է իրենց նման բան ասել կամ ՊՈԱԿ-ՄՈԱԿ-ներից են ասել, որ մեզ փոխանցեն՝ չխոսենք»,- ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Սյունիքի մարզում արդեն երկու մաքսակետ է դրել՝ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում և Կապան-Ճակատեն ճանապարհին՝ սահմանային ու մաքսային վերահսկողություն իրականացնելու համար։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախ այս մասին հայտարարեց, հետո էլ նշեց, որ իր տրամաբանությունն իրեն հուշում է, որ ՀՀ քաղաքացիները որոշակի գումար թշնամուն վճարելուց հետո հավանաբար կկարողանան անցնել այդ ճանապարհով։