Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դեսպան Նարեկ Մկրտչյանը ՀԲԸՄ անդամներին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Փլուզում՝ Երևանում․ փրկարարները տնից տարհանել են 13 բնակչի ՌԴ փոխվարչապետը հայկական բիզնեսի վերաբերյալ ակնարկներ ու սպառնալիքներ է հնչեցրել Թրամփը ներկայացել է ԱՄՆ Գերագույն դատարան Ժամանակ առ ժամանակ տեղումներ ԱՄՆ-ը 54 տարի անց աստղագնացներին կրկին Լուսին ուղարկեց Դատախազությունը պահանջում է Հայկազ Բաղմանյանից բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, ավելի քան 3 միլիարդ դրամ Կրեմլն արդեն այսօր է սպասում Զելենսկու որոշմանը՝ Դոնբասից ուկրաինական զինված ուժերը դուրս բերելու վերաբերյալ. Պեսկով Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստ է պատերազմին Իրանի նախագահը նշել է ռազմական գործողությունների դադարեցման պայմանը. EFE Վահագն Խաչատուրյանը և Սատու Կոյվուն կարևորել են խաղաղության գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու անհրաժեշտությունը

Դեսպան Նարեկ Մկրտչյանը ՀԲԸՄ անդամներին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթություններըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓլուզում՝ Երևանում․ փրկարարները տնից տարհանել են 13 բնակչիՌԴ փոխվարչապետը հայկական բիզնեսի վերաբերյալ ակնարկներ ու սպառնալիքներ է հնչեցրելԹրամփը ներկայացել է ԱՄՆ Գերագույն դատարանԺամանակ առ ժամանակ տեղումներԱՄՆ-ը 54 տարի անց աստղագնացներին կրկին Լուսին ուղարկեցԴատախազությունը պահանջում է Հայկազ Բաղմանյանից բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, ավելի քան 3 միլիարդ դրամԿրեմլն արդեն այսօր է սպասում Զելենսկու որոշմանը՝ Դոնբասից ուկրաինական զինված ուժերը դուրս բերելու վերաբերյալ. ՊեսկովԼուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստ է պատերազմինԻրանի նախագահը նշել է ռազմական գործողությունների դադարեցման պայմանը. EFEՎահագն Խաչատուրյանը և Սատու Կոյվուն կարևորել են խաղաղության գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու անհրաժեշտությունըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից շուրջ 454 հազար դոլարին համարժեք դրամՈրոշում է կայացվել հունիսի 7-ի ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցելու մասին. ՀՀԿՄոսկվայի և Կիևի միջև ռազմական գործողությունները շարունակվում ենԵրուսաղեմում ոստիկանությունը ցրել է Իսրայելի մահապատժի մասին օրենքի դեմ բողոքի ցույցըԱյս ընտրություններին կարող են մասնակցել միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք. Փաշինյանը՝ ՊուտինինԻրանի ԱԳՆ-ն հերքել է Թրամփի պնդումը՝ Թեհրանի կողմից հրադադարի խնդրանքի վերաբերյալԱպրիլի 2-ից Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակումՓնտրում ենք Հայաստանի Հանրապետության համար ամենաշահավետ առաջարկըՀՀ ներկայացուցիչը ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարևորել է մշակութային արժեքների պաշտպանությունը հակամարտությունների ընթացքումՆախագահ Վահագն Խաչատուրյանը օրենքներ է ստորագրելՓաստաբան ներկայացած անձը հափշտակել է ընդհանուր առմամբ կես միլիոն դրամԴավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով գտնվել է Արմավիրի մարզումՄենք կավարտենք գործը, եւ կավարտենք շատ արագ. Թրամփի ուղերձը ազգինՓաշինյան-Պուտին հանդիպման մանրամասներըՄեծ Պահք․ Ավագ ՀինգշաբթիԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՀայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազությունՓաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում«էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՍուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհինՉեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետներիՍթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարներըՀնչող արձան․ «100 վայրկյան»«Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակումԿառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքներըՎարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումըՎահե Հովհաննիսյանը և Լեա Գուտիերեսը քննարկել են ԱԶԲ գործող ծրագրերը ՀՀ-ումՁերբակալվածները մեղադրվում են «հակառակորդի օգտին» լրտեսություն իրականացնելու մեջԱրգենտինան ջախջախեց Զամբիային, Բրազիլիան և Պորտուգալիան ևս հաղթանակներ տոնեցինՀայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի EYBL մրցաշարի Թելավիի փուլինԿայանված բեռնատարներից մարտկոցներ են գողացել «Գիշերային թմբուկներ» ներկայացումը՝ նվիրված Կիմ Արզումանյանի 100-ամյակինՇախմատի հավակնորդների մրցաշարԿարծես խրամատներում լինեինքՊարզապես չեմ կարող լինել և՛ մեկ թիմի սեփականատեր, և՛ մյուսի նախագահ Ռուս խորհրդարանականների Վաշինգտոն կատարած այցը կարևոր էր. Ռյաբկով
Մամուլ

Այդ գործառույթը միայն ու միայն Հայաստանին է պատկանում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանն ու հայ ժողովուրդը չհասցրեց հաղթահարել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած քաղաքական, տնտեսական, տարածքային, սոցիալական և այլ խնդիրները, հերթական պատերազմի վտանգը կախվեց մեր գլխին՝ արդեն ՀՀ ինքնիշխան տարածքում։ Իրականում, այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 16-ի կեսօրին, սկսվել էր ոչ թե դրանից երկու օր առաջ, երբ ադրբեջանական զինվորը հայ զինվորին առանց կրակելու դիրքը լքել էր պարտադրում, այլ ավելի վաղ՝ ընթացիկ տարվա մայիսի 12-ին, երբ նույն ադրբեջանական զինված ստորաբաժանումները, ներխուժելով ՀՀ ինքնիշխան տարածք, կասկածի տակ դրեցին տարածքների պատկանելիությունը՝ հայկական կողմին պարտադրելով դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ քաղաքական և պաշտոնական հայտարարություններ։

Հանուն արդարության պետք է նշել, որ այդ հայտարարությունները իրավիճակի լարվածությունը թոթափելու տեսանկյունից ավելի շատ ոչ թե արդարացված էին, այլ չափազանց ռիսկային, իսկ շատ փորձագետներ ասում են՝ նաև կործանարար։ Այլ կերպ ասած՝ մայիսի 12-ի իրադարձությունների հանդուրժողականությունը տալիս է մաքսակետերի տեղադրման, ՀՀ ինքնիշխան տարածքի այլ հատվածներում հաստատվելու, ռազմական գործողություններ սկսելու լեգիտիմ հնարավորություն։ Ինչ վերաբերում է լարված իրավիճակից նվազագույն վնասներով կամ շահեկան դուրս գալուն, ապա առաջին հերթին պետք է դիտարկենք իրադրության քաղաքական գնահատական տալու հանգամանքը, որին պետք է հաջորդեն դրա վերաբերյալ նպատակին ծառայող գործողություններ։ Իրադրությունը շատ հեռու է «սահմանային միջադեպ», «սահմանային լարվածություն կամ բախում» լինելուց։

Կարելի է փաստել, որ Ադրբեջանի գործողությունները գնահատելու համար չպետք է բավարարվել միայն վերջին իրադարձությունները հաշվի առնելով։ Ադրբեջանը 30 տարի որպես թշնամական պետություն է դիրքավորվել Հայաստանի նկատմամբ ու դա չի թաքցրել։ Մինչև 44-օրյա պատերազմը Ադրբեջանը տարիներ շարունակ հնարավոր և անհնարին առիթներն օգտագործել է Հայաստանին որպես ագրեսոր երկիր ներկայացնելու համար՝ բերելով հորինովի հիմնավորումներ, իսկ Հայաստանի ինքնիշխամ տարածքում Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումների գտնվելու հանգամանքը պետք է և անհրաժեշտ է ձևակերպել ագրեսոր պետության գործելակերպ։ Ընդգծենք՝ ոչ թե ագրեսիվ գործողություններ, այլ ագրեսոր երկրի գործելակերպ։

Կարևոր է նաև նշել այն, որ ճգնաժամային իրավիճակներում պետությունը, որպես կենսունակ և ինքնառեֆերենտ համակարգ, ունի դրանից դուրս գալու, լուծելու կամ կառավարելի դարձնելու մեխանիզմներ, այն է՝ կատարել սահմանադրորեն իրեն վերապահված պետության և քաղաքացու անվտանգությունն ապահովելու իր կարևորագույն գործառույթը, դիմել գործընկեր պետություններին, միջազգային կառույցներին և ռազմական դաշինքներին՝ ներկայացնելով իրավիճակը՝ հասնելու այն բանին, որ լինի հասցեական սանկցավորված գնահատական։

Պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ սեփական երկրի ու բնակչության անվտանգությունն ապահովելու պարզագույն գործառույթը ոչ մի գործընկեր երկիր կամ միջազգային կառույց չի ապահովելու, այդ գործառույթը միայն ու միայն Հայաստանին է պատկանում, որի չիրականացումը ոչ միայն կործանարար է պետական և հասարակական լինելիության տեսանկյունից, այլև անհասկանալի է միջազգային սուբյեկտայնության տեսակետից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում